-
15.01.2018|
11:33
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության աջակցությամբ կփոխհատուցի 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը:
-
15.01.2018|
10:15
Ֆրանսիական բագետը կարող է մտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչնյութական ժառանգության ցանկ: Ֆրանսիայի հացթուխների ու հրուշակագործների ասոցիացիայի նախագահ Դոմինիկ Անրակտը հունվարի 12-ին նախագահ Էմանուել Մակրոնին է հանձնել հայտը և խնդրել նրա աջակցությունը միջազգային մակարդակում:
-
14.01.2018|
14:51
Ֆրանսիացի հռչակավոր ռեժիսոր Կլոդ Լելյուշը հունվարի 13-ին հայտարարել է, որ գողացել են իր ապագա ֆիլմի սցենարի միակ տարբերակը: Նա խնդրել է գողերին վերադարձնել սցենարը` գրում է Le Parisien-ը:
-
14.01.2018|
14:32
Նոյեմբերի սկզբին Քեոփսի բուրգում հայտնաբերված 30 մետր դատարկ տարածքը կարող է պահպանել երկաթյա երկնաքարից պատրաստված գահ` կարծում է իտալացի աստղաֆիզիկոս Ջուլիո Մագլին։
-
14.01.2018|
14:20
Հունվարի 11-ին Paris Match-ին տված հարցազրույցում 82-ամյա Ալեն Դելոնն ամփոփել է իր կյանքն ու կարիերան: Վալերի Տրիերվեյլերը հարցազրույցն անվանել է «Ես, Դելոնը` իմ կյանքի հարցազրույցը»:
-
13.01.2018|
16:14
Հունվարի 20-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա սիրված գրողներից Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը:
-
13.01.2018|
09:55
Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած չորս թեկնածուներից մեկը մրցույթին չի ներկայացել:
-
12.01.2018|
13:23
Ամերիկացի և եգիպտացի հնէաբանները Բեխդետի՝ Հարավային թագավորության մայրաքաղաքի տարածքում գտել են փարավոնների հնագույն «գրասենյակը», որտեղ պահվել են գանձեր և աշխատել են Հին Եգիպտոսի հինգերորդ դինաստիայի պաշտոնատար անձինք` հայտնել է Եգիպտոսի Հնությունների գործերով նախարարությունը:
-
12.01.2018|
11:00
Հայաստանը եվրոպացի զբոսաշրջիկներին հետաքրքրում է պատմամշակութային արժեքներով, իր պատմությամբ՝ իբրև առաջին քրիստոնյա ազգ, ուշադրության են արժանանում նաև հայկական հյուրասիրությունը, ավանդական հարուստ խոհանոցը:
-
12.01.2018|
10:59
Երբվանի՞ց ճանաչեցինք իրար՝ ոչ դո՛ւ կհիշես, ո՛չ ես. դու քո Լոռվա սարերում էիր, ես՝ Ախալցխայի մեր գյուղում: Հետո դու պիտի գայիր Երևան, ես էլ: Դու արդեն հայտնի լրագրող, ես՝ նոր ընդունված ուսանող: