«Արամ Խաչատրյան» համերգասրահում, Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակում, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց ամերիկահայ ռոք երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ կփոխհատուցի 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը:
Բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության համագործակցությամբ իրականացվող «Բնապահպանություն կերպարվեստի լեզվով» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 15-ին նկարիչներն այցելեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոց և կտավին հանձնեցին արգելոցի գեղեցիկ բնապատկերները:
Դարուկես խոսում ենք ինքնաճանաչողության մասին, բայց դա մե՛ր խնդիրն է, որն առնչվում է մեր ծուլության, շահատակության, «ինձնից հետո` ջրհեղեղ» մտայնության և հազարումի հոռի բարքերի հետ:
«Իրատեսի» հյուրն է պատմաբանասեր, հայագետ, գրող ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ: Վերջերս նա լույս է ընծայել «Այլաստանցի Մուչիկ հայաստանցին» վիպակը՝ Արծուի ստորագրությամբ, որը ներկայացնում է հայ մարդու անդադրում թափառումների համապատկերը՝ տեսադաշտում ունենալով մեկ հայի կյանքի արկածախնդիր պատումաշարը: Մեր զրույցը հիմնականում անդրադարձ է այդ վիպակին:
Օպերային թատրոնի մերձակա բացօթյա «Մեղեդի» սրճարանը գրեթե դատարկ է: Գուցե մեղավորը օգոստոսյան կեսօրի այրող տա՞պն է: ՀԱԿՈԲ և ԶԵՓՅՈՒՌ ԱԼԻՔՍԱՆՅԱՆՆԵՐԻ հետ այստեղ պիտի հանդիպեմ:
Պերմանենտ քաղաքական անկայունության ուրվականն է շրջում Բրիտանական երկրում: Վերջին վեց տարում փոխվեց հինգ վարչապետ, չնայած որ երկկուսակցական համակարգը երկրին երեք դար շարունակ քաղաքական կայունություն էր ապահովել...