13.09.2017|
22:42
ՀՀԿ-ի նոր ոգիներից ևս մեկը` Արմեն Ամիրյանը, հաստատեց իր կուսակցության հաստատուն ու անբացատրելի պահպանողականությունը: Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին բացված «Խավարում» ցուցադրությունը` նվիրված բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին, մշակույթի նախարարության հրահանգով փակվեց: 22 օր անց: Նախարարությունից եկել են, լուսանկարել, զեկուցել, որ ոչինչ արտառոց չկա, նախարար Արմեն Ամիրյանը հրահանգել է փակել ցուցահանդեսը: Ինչու՞: