10.09.2017|
14:13
Թուրքական առաջատար «Հուրիյեթ» թերթում սյունակ վարող հանրահայտ երաժշտական քննադատ Նայիմ Դիլմեները պոլսահայ երգչուհի Սիպիլի և «The beautified project» խմբի մեներգիչ Անդրե Սիմոնյանի «Քեզ եմ երգելու» երգին (հեղ՝ Հասմիկ Հախվերդյան) 5 աստղ է հատկացրել։ Նա այս առիթով իր գովեստի խոսքն է հայտնել պոլսահայ սիրված երգչուհու մասին՝ գրելով. «Մաքրամաքուր, յուրահատուկ ձայն, որն առաջին անգամ լսողին, ասես, բարձրացնում է վեր՝ ամպերի վրա...»։