ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն այսօր ելույթ կունենա Բեթհովենի Զատկի փառատոնում

    Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն այսօր ելույթ կունենա Բեթհովենի Զատկի փառատոնում

    11.04.2017| 12:24
    Ապրիլի 11-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Վարշավայում կմասնակցի Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնին։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Երիտասարդական նվագախումբը կկատարի Ղազարոս Սարյանի Սիմֆոնիկ պատկերները, Արամ Խաչատրյանի Թավջութակի և նվագախմբի կոնցերտ-ռապսոդիան (մենակատար՝ Նարեկ Հախնազարյան, թավջութակ), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադ» սիմֆոնիկ պոեմը (մենակատար` Յարոսլավ Նադրզիցկի, ջութակ)։ Համերգը տեղի կունենա Վարշավայի ֆիլհարմոնիկ համերգասրահում։
  • Հարյուր տարի անց. ովքեր և  ինչպես են պատասխանատու Հայոց ցեղասպանության համար

    Հարյուր տարի անց. ովքեր և ինչպես են պատասխանատու Հայոց ցեղասպանության համար

    11.04.2017| 00:46
    Զեկույցում մասնավորապես անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն կրող հանրային և մասնավոր սուբյեկտների շրջանակը հստակեցնելու հիմնահարցին և ներկայացվեց Հայոց ցեղասպանության հետևանքները հաղթահարելուն ուղղված տեղեկատվություն` ընթացող և ավարտված դատական գործընթացների վերաբերյալ:
  • Ֆիլմն ապրիլյան քառօրյա պատերազմի և քաղաքակիրթ աշխարհի լռության մասին է

    Ֆիլմն ապրիլյան քառօրյա պատերազմի և քաղաքակիրթ աշխարհի լռության մասին է

    08.04.2017| 13:26
    Ապրիլի 14-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Արսեն Հակոբյանի՝ «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» խորագիրը կրող ֆիլմի ցուցադրությունը:
  • Արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը

    Արվեստի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը

    08.04.2017| 13:26
    2007թ-ից սկսած ամեն տարի Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Այս տարի ապրիլի 12-ին մեկնարկող մրցույթ-փառատոնը նվիրվում ՀՀ հետ մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 ամյակին:
  • Ակտիվ և արդյունավետ համագործակցություն

    Ակտիվ և արդյունավետ համագործակցություն

    07.04.2017| 16:58
    Սենտ Էտիենի ճարտարապետության ազգային դպրոցի (ՃԱԴ) 19 ուսանող և ճարտարապետության շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) 13 ուսանող ՃՇՀԱՀ-ում ՝ «Հայաստանում խորհրդային շրջանի 60-ականների մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի ժամանակահատվածի բնակելի շենքերի վերակառուցման և միջավայրի բարեկարգման նախագծեր» խորագրով շնորհանդեսին ներկայացրին իրենց նախագծերը:
  • Երիտասարդական նվագախումբը պատրաստվում է Բեթհովենի անվան Զատկի փառատոնին

    Երիտասարդական նվագախումբը պատրաստվում է Բեթհովենի անվան Զատկի փառատոնին

    07.04.2017| 14:48
    Բեթհովենի անվան Զատկի փառատոնում լեհաստանյան հյուրախաղերին ընդառաջ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 6-ին հանդես է եկել հայ հանդիսատեսի առջև։
  • «Նախկինում գրադարանային գործի առանցքում գրքերն էին,  այսօր` մարդը»

    «Նախկինում գրադարանային գործի առանցքում գրքերն էին, այսօր` մարդը»

    07.04.2017| 14:23
    «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի «Մորթենսոն» միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ, 2016-ին Երևանում անցկացրել է գրադարանավարների վերապատրաստման տասնօրյա դասընթացներ: «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» թեմայով դասընթացներին մասնակցել է Հայաստանի հանրային գրադարանների 100 գրադարանավար:
  • Ընդգրկել անընդգրկելին

    Ընդգրկել անընդգրկելին

    07.04.2017| 14:16
    Մարդու և կոսմոսի այս նմանությունը առաջինին թելադրում է ներթափանցել երկրորդի ներդաշնակությամբ: Նման հարաբերության դեպքում կոսմոսը մարդու կատարելագործման միջոցն է` ընդօրինակման եղանակով: Անտիկ էսթետիկայի այս հայտնագործությունը, որքան էլ պայմանավորված ժամանակի սահմանափակ պատկերացումներով, զարմանալի պարզ ու գեղեցիկ օպտիմիզմով էր կառուցում միկրո և մակրոկոսմոսների հարաբերությունը: Մակրոկոսմոսում իր տեղը պարզաբանելիս դեռ շատ հուսախաբություններ պետք է ապրեր մարդը, այլևս երբեք չհասնելով օպտիմիզմի ոչ այն երկրայնությանը և ոչ էլ, առավել ևս, երկնայնությանը:
  • Նամակներ Նոր Ջուղայից-2

    Նամակներ Նոր Ջուղայից-2

    07.04.2017| 13:21
    Առավոտյան զանգում է Ժորժ Աբրահամյանը, հայտնում, թե մեկնելու է Թեհրան և ուզում է մինչ այդ ինձ տեսնել:
  • «Ավետիս» մանկապարտեզը կրելու է Մնացական Թարյանի անունը

    «Ավետիս» մանկապարտեզը կրելու է Մնացական Թարյանի անունը

    07.04.2017| 13:12
    «Ավետիս» մանկապարտեզը (Գուլակյան փող. 6ա) այսուհետ կոչվելու է անվանի գրող, հասարակական-քաղաքական գործիչ, Հայրենական պատերազմի վետերան ՄՆԱՑԱԿԱՆ ԹԱՐՅԱՆԻ (1920-1999) անունով: «Անվանակոչումը լավ առիթ է ի մի բերելու մարդու անցած ճանապարհը, անցած ուղին, հիշելու և վառ պահելու հիշատակն ու գործը»,- մեզ հետ զրույցում ասաց մանկապարտեզի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ: