-
07.02.2017|
15:30
Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան կառավարությունն իրականացրել է հայ կանանց ու երեխաների մի մասին թրքացնելու և իսլամացնելու քաղաքականություն, որը ևս պետք է դիտարկել Ցեղասպանության համատեքստում և համարել Մեծ եղեռնի կառուցվածքային տարրերից մեկը, քանի որ բռնի իսլամացված հայ կանայք և երեխաները փրկվել են զուտ ֆիզիկապես, իսկ որպես էթնոս` ոչնչացվել:
-
07.02.2017|
12:05
Փորձեմ գրառել մտորումներս` վերհանելով սոնավանական երկերի գաղափարական ենթատեքստային շերտերը աշխարհաքաղաքական արդի բարդ ժամանակի հոլովույթում՝ ահագնացող հակամարտություններ, պատերազմներ… «Լիբրետո անապատի համար» ժողովածուի հեղինակը սկիզբ-զարգացում-ավարտ դասական կառուցվածքով իր եռապատում գրքի էջերում այդ խնդիրների լուծման հեռանկարն է բացահայտում՝ «բանաստեղծելով», որ այսպես շարունակվել չի կարող:
-
07.02.2017|
11:56
Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է դասընթաց` «Էմոցիոնալ վաճառքներ» թեմայով: Դասընթացի հեղինակն է «Ayvazyan & Partners» բիզնեսի կառավարման և զարգացման կազմակերպության կառավարող գործընկեր, բիզնես-փորձագետ ՎԱՀԵ ՌՈԲԵՐ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
-
07.02.2017|
11:53
Պատերազմն ու բնական աղետները հարկադրում են մարդկանց հեռանալ բնակավայրից, ծննդավայրից, հայրենիքից: Այդպես պատահեց նաև աշխարհի ամենակուռ համայնքներից մեկի՝ սիրիահայերի հետ, ովքեր արդեն 5 տարի ձգվող պատերազմի պատճառով հեռացել են Հալեպից, ու մի մասը հասել է Հայաստան, մի մասը՝ Լիբանան, մի մասն էլ գաղթել է Եվրոպա:
-
06.02.2017|
19:27
Փետրվարի 15-28-ին Երևանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը։ Այն այս տարի նվիրված է կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին և անվանվելու է Հարո Ստեփանյան-ֆեստ։
-
06.02.2017|
18:44
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։
-
06.02.2017|
15:02
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ընդլայնում է մրցութային անվանակարգերը։ 2017թ. խաչատրյանական 13-րդ միջազգային մրցույթն առաջին անգամ կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ։ Ժյուրիի նախագահն է լինելու Կոստանտին Օրբելյանը։
-
06.02.2017|
11:22
Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հունվարի 31-ին ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնիի հետ հանդիպմանը ի պահ է հանձնել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրությանը ՀՀ միացման վավերագիրը:
-
05.02.2017|
16:07
Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի «Գրեմմի» 59-րդ երաժշտական հեղինակավոր մրցանակաբաշխությունը փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը առաջին անգամ կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում։
-
04.02.2017|
12:50
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։