-
27.12.2016|
20:03
Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի կարողությունը գնահատվում է 105 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ենթադրվում է, որ ժառանգության մի մասը կտնօրինեն նրա սանիկները։ Մայքլը եղել է դերասան Մարտին Քեմփի 2 երեխաների և իր զարմիկի երեխաների կնքահայրը։
-
27.12.2016|
19:56
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի առջև՝ Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձաններին հարող տարածքում, Arloopa և Aurora Barnalisse Marketing ընկերության մասնագետները ներկայացրել են ArmCulture AR հավելվածը, որի շնորհիվ հնարավոր է տեսնել նշված արձանների եռաչափ անիմացիոն պատկերը, լուսանկարվել և լսել ուղեկցող ձայնային հաղորդագրություն։ Հավելվածի փորձարկմանը հետևել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
-
27.12.2016|
17:06
Նորաձևության աշխարհն ամռանը ծանր կորուստ ունեցավ. օգոստոսի վերջին 86 տարեկանում կյանքից հեռացավ ֆրանսիացի մոդելավորող Սոնյա Ռիկելը:
Ռուսաստանից և Ռումինիայից հրեա ներգաղթյալների դուստրը հղիների համար առաջին հագուստը ստեղծել է 1962-ին՝ ամուսնու Laura բուտիկի համար:
-
27.12.2016|
11:38
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիսատեսի խնդրանքով Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 26-ին, ներկայացրել է Cartoon Non-Stop համերգային ծրագիրը։
-
26.12.2016|
20:15
«Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում մահացել է դերասանուհի Ժենյա Մկրտումյանը: Նախնական տեղեկություններով` դերասանուհին հանկարծամահ է եղել:
-
26.12.2016|
20:12
Բրիտանացի երգիչ, երաժիշտ Ջորջ Մայքլը կյանքից հեռացել է 54 տարեկանում։ Նա մահացել է Անգլիայի Օքսֆորդշիր կոմսությունում գտնվող իր տանը, հայտնում է BBC-ին։
-
26.12.2016|
20:10
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2017-ին Պատմության թանգարանում կստեղծվի լեգոյի բաժին, որի միջոցով կանդրադառնանք մեր պատմության տարբեր դրվագներին:
-
26.12.2016|
20:10
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 2016-ն ամփոփող ասուլիսում անդրադարձավ մշակույթն ընդգրկող բոլոր ոլորտներին՝ ներկայացնելով և կատարված, և կատարվելիք աշխատանքները:
-
26.12.2016|
13:49
Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 22-ին մեծ հաջողությամբ կայացել է «Սպարտակ» բալետի պրեմիերան Գերմանիայի ամենահեղինակավոր թատրոններից մեկում՝ Bayerischen Staatsoper-ում: Բեմադրող դիրիժորն է Կարեն Դուրգարյանը:
-
25.12.2016|
23:46
Դեկտեմբերի 26 -ին` ժամը 15։00-ին, տեղի կունենա այնքան սպասված «Շապիտո» մոսկովյան կրկեսի անձնակազմի` Ամանորին նվիրված ներկայացում` Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Ներկայացմանը ելույթ կունենան կենդանավարժներ, օդային մարմնամարզիկներ, ակրոբատներ և բոլորիս կողմից սիրված ծաղրածուներ։