-
14.12.2016|
18:30
ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն ու աշխարհահռչակ ռեփեր Քանյե ՈՒեսթը հանդիպել են Նյու Յորքում, Թրամփի աշտարակում: Լրագրողների հարցերին ի պատասխան Թրամփը հայտարարել է, որ ինքն ու Քանյեն ընկերներ են:
-
14.12.2016|
15:51
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել կրթակարգի մշակման աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
-
14.12.2016|
12:12
Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ նախօրոք հայտարարված` «Մենք ենք, մեր մարզը» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները հետաձգվում են` ՀՀ Շիրակի մարզից Երևան եկող ճանապարհի փակ լինելու պատճառով:
-
14.12.2016|
11:48
Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Պետական Էրմիտաժի և ՀՀ մշակույթի նախարարության միջև Կարմիր բլուրի և նրա շրջակայքի ուսումնասիրության մասին ռազմավարական համա-ձայնագրի» ստորագրման արարողությունը:
-
13.12.2016|
13:15
ՀՀ մշակույթի նախարարի հրամանով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը։
-
13.12.2016|
11:48
Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակներում դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) կներկայացնի Ստաս Նամինի Centuria S-Quark սիմֆոնիան։
-
13.12.2016|
11:27
Լոռու մարզի Հաղպատ գյուղից արևմուտք, Դեբեդ գետի Ջաղացաջուր կոչվող վտակի բարձրադիր աջ ափին, Կայան բերդից հյուսիս գտնվող քարայր-ամրոցը վերականգնվում է և բարեկարգվում:
-
13.12.2016|
11:23
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի առաջարկով ստեղծվելու է համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում ընդգրկվելու են աշխարհի տարբեր երկրներում հանդես եկող հայ տաղանդավոր երաժիշտները:
-
13.12.2016|
11:20
«Տոնիկա» տրիոյի նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-16-ին կանցկացվի «Տոնիկա» երաժշտական փառատոնը: Երեք օր շարունակ երևանյան տարբեր բեմերից հնչելու է դասական երաժշտություն։
-
13.12.2016|
11:19
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տարեվերջյան համերգը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը (ԱՄՆ): Հայաստանում առաջին անգամ հնչելու է Բուզոնիի «Դաշնամուրի կոնցերտը»: Երեկոյի ընթացքում հնչելու է նաև նույն կոմպոզիտորի «Ֆանտաստիկ սիմֆոնիան»: