-
13.12.2016|
11:18
Բանաստեղծ, գիտնական, Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ պոեզիային նվիրված երեկոն տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
-
13.12.2016|
11:09
Երկրորդ ծանր հարվածը, որը ես ստացա, անձնական բնույթի էր. 1988 թվականին կորցրի մորս՝ Ժենյա Հարությունյանին: Նա նաև իմ դպրոցական ուսուցչուհին էր ու իմ գիտական գործերին մշտական տոն տվողը, ոգևորողն ու սրտացավ երկրպագուն: Մայրս այդպիսին էր ոչ միայն իր չորս զավակների, այլև դպրոցի բոլոր աշակերտների նկատմամբ:
-
13.12.2016|
00:14
«Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան դեկտեմբերի 9-10-ին անցկացրել է «Ոչ դաս-դասարանային համակարգերի կայացման հիմնահարցերը» թեմայով գիտաժողով։
-
12.12.2016|
19:20
Դեկտեմբերի 13-ին, ժամը՝ 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջ. Ռոսսինիի հանրահայտ «Մոխրոտիկը» օպերայի համերգային կատարման հայաստանյան պրեմիերան: Լիբրետոյի հեղինակ Յա. Ֆերերտտի՝ ըստ Շ. Պերրոյի համանուն հեքիաթի:
-
12.12.2016|
18:16
Դեկտեմբերի 12-ին Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, դասախոսներ, ուսանողներ։
-
12.12.2016|
18:13
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 26-ից կսկսվի ձմեռային արձակուրդը։
-
12.12.2016|
12:59
Դեկտեմբերի 10-ին ամփոփվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը։ Գալա համերգին ներկա էին ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, մշակութային գործիչ, hայազգի անվանի երաժիշտ և նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինը։
-
11.12.2016|
22:32
«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա ԱՄՆ- ից անվանի աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտայնը:
-
10.12.2016|
00:03
Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված է Հայաստանի ազգային գրադարանում նոյեմբեր ամսին ամենաշատն ընթերցված գրքերի թեժ տասնյակը, որտեղ տեղ են գտել և հայ, և օտարազգի գրողներ:
-
09.12.2016|
12:36
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Գրական ակումբում» տեղի կունենա «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» կարգախոսով դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակված` պատանիներին հասցեագրված «7 գույն» պատմվածքների ժողովածուի անգլերեն թարգմանության շնորհանդեսը: