Խաչատրյանի միջազգային փառատոնի 3-րդ սիմֆոնիկ համերգը հոկտեմբերի 20-ին ղեկավարում էր իտալացի դիրիժոր Բեատրիչե Վենեցին։ Ծրագրում հնչել են Էդուարդ Հայրապետյանի կամերային նվագախմբի համար Պավանը, Քշիշտոֆ Պենդերեցկու երեք թավջութակի և նվագախմբի համար գրված թիվ 1 Կոնչերտո գրոսսոն` (մենակատարներ՝ Արամ Թալալյան, Գայանե Խաչատրյան (Գերմանիա), Անուշ Յավրումյան), Լյուդվիգ վան Բեթհովենի Լեոնորա թիվ 3 նախերգանքը և Առաջին սիմֆոնիան։
Մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերության, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ` հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 6-ը կանցկացվի մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 7-րդ մրցույթը՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին:
Արամ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում և «Հովեր» երգչախմբի հետ համատեղ համերգով Երևանում էր գերմանացի հայտնի դիրիժոր Ֆլորիան Հելգաթը։ Խաչատրյան և Տերտերյան՝ ահա այն ամենը, ինչ նա գիտեր հայկական երաժշտության մասին մինչ 2015 թվականը։
Հայ-իտալական մշակութային համագործակցության շրջանակում Հայաստանում բացվել է «Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոն», որի ստեղծման ծրագիրը 2011-2014 թթ. Իտալիայի արտաքին գործերի նախարարության և Միլանի պոլիտեխնիկական համաֆինանսավորմամբ իրականացված «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագրի շարունակությունն է: Մեր զրուցակիցը մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆՆ է:
Մտաբերելով ծննդավայրը` մռայլվեց: Երկհարկանի մեծ ու շեն տան դռները փակ էին, ոչ ոք չէր մնացել, ծնողները մահացել էին, զավակները գաղթել Բաքու: Իրենից բացի, նույնիսկ ամառները, Ադամյանները չէին գալիս. ի՜նչ արած, կյանքի կերպը փոխվել էր:
Լիսաբոնում գործող Դելլալյան տրիոն (Նարինե Դելլալյան՝ ջութակ, Մարինա Դելլալյան՝ դաշնամուր, Լևոն Մուրադյան՝ թավջութակ) այս տարի երեք համերգ ունեցավ հայրենիքում: Այդ համերգների և այլ թեմաների շուրջ է իմ զրույցը ՆԱՐԻՆԵ ԴԵԼԼԱԼՅԱՆԻ հետ:
Վերադառնալով ԽՍՀՄ-ում «ստվերային» արտադրությունների հիմնախնդիրներին՝ ուշադրություն դարձնենք կարևոր մի հանգամանքի. ի տարբերություն խորհրդային ձեռնարկությունների, կապիտալիստական երկրներում ձեռնարկությունները հիմնականում կոնկրետ մարդկանց սեփականությունն են: Կազմակերպական առումով դրանք ձևակերպվում են որպես բաժնետիրական ընկերություններ, որտեղ յուրաքանչյուր բաժնետեր ունի իր կոնկրետ մասնաբաժինը:
Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ շարունակվում է մեր հարևան ու բարեկամ Իրանի դեմ Սատանայի պետության՝ ԱՄՆ-ի սկսած պատերազմի նոր փուլը: Դատելով այն իրավիճակից, որն առկա է այսօր, իրականում դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի այն՝ Իրանի՞ հաղթանակով, ԱՄՆ-ի՞ հաղթանակով, թե հաղթողներ չեն լինի...