18.10.2016|
10:56
Երբ հարազատ վայր ես գնում, հարազատ մարդկանց փնտրելու ես: Ահավասիկ Թբիլիսին, ոչ միայն սրտիս մոտ քաղաք է եղել, այլև այնտեղ սրտակիցներ ունեցել եմ: Վերջերս էր, 2016-ի ամռանը, նայեցի շուրջս և տրտմեցի. կարծես ամայության, ունայնության համն զգացի. ովքեր կային, գնացել են անվերադարձ, այնուամենայնիվ ձայն տվի մոտիկներիս, մեկը արձագանքեց: Այդ մեկ-միակը, որին տեսնելս հարմար գտա, ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆՆ էր: