-
11.10.2016|
00:25
Եվս 5 տարի, և ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) կդառնա 100 տարեկան, իսկ այս հոկտեմբերին հարուստ ավանդույթներ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունը կտոնի իր 95-ամյակը:
-
10.10.2016|
22:27
Անցած գիշեր Վարշավայում, 90 տարեկանում, վախճանվել է ժամանակակից լեհական կինոյի դասականներից մեկը` ռեժիսոր Անջեյ Վայդան: Նա լեհական կինոյի միանձնյա առաջատարներից էր:
-
10.10.2016|
13:53
Ամռանը հանրապետության կրթական համակարգում նորամուտն ազդարարեց ՀԱՅՔ ամբողջագիտական ոչ ֆորմալ կրթության համահայկական համալսարանը: «Իրատեսն» անդրադարձավ նորամուտին:
-
10.10.2016|
13:41
Դիանա Գուրցկայայի բարեգործական «Սրտի կանչով» հիմնադրամը հոկտեմբերի 13-ին, Մոսկվայում անցկացնում է «Սպիտակ ձեռնափայտ» միջազգային 7-րդ բարեգործական փառատոնը: ՀՀ մշակույթի նախարարության մասնագիտական ընտրությամբ` փառատոնին Հայաստանից մասնակցում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի «Դասական վոկալ» բաժնի սան Գոռ Համբարձումյանը (ուսուցիչ՝ Հ. Գիժլարյան):
-
10.10.2016|
10:49
ՀՀ կառավարությանը առընթեր քաղաքաշինության պետկան կոմիտեի Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ս/թ հոկտեմբերի 12-ին ժամը 12.00-ին տեղի կունենա «ԵՐԵՎԱՆՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԻԵՆԱԼԵ-2016» համահայկական մրցույթ-ցուցահանդեսի բացումը:
-
08.10.2016|
18:10
ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը ներառում է ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային համերգներ։ Հոկտեմբերի 7-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ելույթ էր ունենում Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակը (Մերի Մարգարյան (առաջին ջութակ), Հայկ Վարդանյան (երկրորդ ջութակ), Վաչե Հովեյան (ալտ), Արամ Թալալյան (թավջութակ)։ Քառյակի կատարմամբ հնչեցին Դմիտրի Շոստակովիչի և Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործություններից։
-
07.10.2016|
16:27
Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Սահմանին կանգնած եզդի հերոսը» ծրագրի շրջանակներում տպագրված համանուն գրքի շնորհանդեսը։
-
07.10.2016|
14:38
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 որոշմամբ հոկտեմբերի 7-ը ՀՀ-ում նշվում է որպես Գրադարանավարի օր:
-
07.10.2016|
13:52
Հոկտեմբերի 6-ին «Խաչատրյանը և ջազը» նախագծով մեկնարկել է Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի են կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։
-
07.10.2016|
09:24
«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի «Իգոր և Մորենո» ընկերության «Հիմար-սինկրազիա» կատակերգությունը: