01.07.2016|
08:40
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԻ ԳԵԼԵՋՅԱՆԸ բնակվում է Ամերիկայում՝ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում։ Նա թեև բոլորել է կյանքի 85-րդ գարունը, սակայն շարունակում է ապրել ազգի հոգսերով ու նաև հույսով, որ շուտով Հայաստանը՝ առավել պաշտպանված, հզոր ու բարգավաճ, իր գրկում կընդունի աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայի, ով կարոտ է իրեն։