11.03.2016|
13:54
ՌԴ և Հայաստանի մշակույթի նախարարներ Վլադիմիր Մեդինսկին և Հասմիկ Պողոսյանը Ռուսաստանի պատմության պետական թանգարանում ներկա են գտնվել «Հայաստան. լինելության լեգենդներ» ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացված են 160 եզակի ցուցանմուշներ 3 թանգարաններից` Հայաստանի պատմության թանգարանից, Սուրբ Էջմիածնի թանգարաններից և Մատենադարանից: