11.02.2016|
12:00
«Իրատես de facto»-ի հյուրն է գրող, հրապարակախոս, «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ: Նրա հետ զրուցում ենք իր գրականության, հրապարակախոսության այսօրվա հիմնախնդիրների, ինչպես և «Գարուն» ամսագրի վիճակի մասին:
Ընթերցողին տեղեկացնենք, որ լույս է տեսել գրողի հերթական գիրքը` «Պատմություն մեծն Կովկասի» վեպը, որում արժեքավոր պատմական տեղեկություններ կան մեր արմատների, մեր այսօրը պայմանավորած բազմադարյա իրողությունների վերաբերյալ: