06.01.2016|
12:08
«Ի՞նչ են կարդում», «Որո՞նք են 2015-ի ամենապահանջված գրքերը», «Ի՞նչ նորություններ են առաջարկվել ընթերցասերներին». irates.am-ի այս հարցերին ի պատասխան «Էդիթ Պրինտ» հրատարակչությունից տեղեկացրին, որ փոքրահասակների համար նախատեսված գրքերից ամենապահանջվածներն են Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», «Աշխարհի իմաստուն հեքիաթները», Սիլվա Կապուտիկյանի «Փոքրիկ Արա, ականջ արա» բանաստեղծական ժողովածուն, Հովհաննես Թումանյանի աուդիո հեքիաթները: