Նոյեմբերի 26-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Չայկովսկու անվան համերգասրահում ղեկավարելու է համաշխարհային մեծ համբավ ունեցող «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը։
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում իրականացվող պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի արդյունքներն արդեն տեսանելի են:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կայացել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր տեղի է ունեցել «Գրաբարի կարևորությունն այսօր և դասավանդման արդի խնդիրները դպրոցում» խորագրով քննարկում, որին մասնակցել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666թ.) 350-ամյակը և Հովհաննես Այվազովսկու (1817-1900թթ.) ծննդյան 200-ամյակն ընդգրկվել են Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017թթ. օրացույցի մեջ:
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, իրականացնում է համերգ-երեկո նվիրված կոմպոզիտոր , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլլի Վայների ծննդյան 60 և ստեղծագործական գործունեության 40-ամյակներին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...