12.05.2015|
10:10
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի թափուր աթոռը շատերի աչքերի անուշ քունը կտրել է։ Մշակույթի նախարարությունը կարող էր երկարաձգել ՀԱՊ-ի երկարամյա տնօրեն, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի պաշտոնավարման ժամկետը, սակայն գերադասել է նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ի դեմս պատկերասրահի տնօրենի գիտական գծով տեղակալ, արվեստաբան Հայկանուշ Հակոբյանի։