ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Կբացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը

    Կբացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը

    24.07.2014| 17:59
    Հաստատել է «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Թանգարան-ինստիտուտը կառուցվում է Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի տեղում, որը անհատույց օգտագործ¬ման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
  • ՀՊՏՀ ֆուտբոլի թիմը 8։1 հաշվով հաղթանակ է տարել

    ՀՊՏՀ ֆուտբոլի թիմը 8։1 հաշվով հաղթանակ է տարել

    24.07.2014| 17:49
    Այսօր՝ հուլիսի 24-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆուտզալի հավաքական թիմը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերում F խմբում 8։1 հաշվով հաղթանակ տարավ ֆինլանդական Տամպերեի տեխնոլոգիական համալսարանի թիմի նկատմամբ։
  • Բախշյանի կարծիքով՝ դատապարտված տնօրենն իրավունք չունի կրկին տնօրեն աշխատելու

    Բախշյանի կարծիքով՝ դատապարտված տնօրենն իրավունք չունի կրկին տնօրեն աշխատելու

    24.07.2014| 17:08
    «Երևանի քաղաքապետարանի թիվ 27 դպրոցի նախկին դատապարտված տնօրենը, ում դատվածությունը մարվելու է 1 տարի հետո, ակնկալում է դառնալ նույն դպրոցի տնօրեն, որովհետև այսօր, թեկնածուների գործերն ընդունելու վերջին օրը, դպրոցի կառավարման խորհրդին է ներկայացրել իր գործերը»,-ասվում է Երևանի ավագանու կրթության հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի տարածած հայտարարության մեջ:
  • Ծննդյան 145-ամյակին

    Ծննդյան 145-ամյակին

    24.07.2014| 15:52
    Կոմիտասագետներին և, ընդհանրապես, համաշխարհային մշակույթի գործիչներին տարեվերջին Հայաստանում անակնկալ է սպասում։ Կառավարության նիստում հայտարարվեց, որ մեծանուն երաժիշտ Կոմիտասի անվան ինստիտուտ-թանգարանի շենքի կառուցումը կավարտվի ընթացիկ տարում։
  • Էրիկ Նազարյանի «Ավազե ամրոցի աղջիկները» կինոնախագիծը

    Էրիկ Նազարյանի «Ավազե ամրոցի աղջիկները» կինոնախագիծը

    23.07.2014| 17:28
    Ամերիկահայ ռեժիսոր-սցենարիստ Էրիկ Նազարյանի «Ավազե ամրոցի աղջիկները» կինոնախագծի հիմքում ամերիկաբնակ Քրիս Բոժալյանի համանուն գիրքն է: Այն ցեղասպանության թեմայով աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից է: Դեպքերը ծավալվում են Գերմանիայի արխիվներից ԱՄՆ հասած մի լուսանկարի շուրջ, որտեղ պատկերված է ցեղասպանությունից փրկված Լորա Պետրոսյանը:
  • Իգոր Կրուտոյ. «Նոր ալիքը» պետք է Յուրմալայում անցկացվի

    Իգոր Կրուտոյ. «Նոր ալիքը» պետք է Յուրմալայում անցկացվի

    23.07.2014| 12:15
    «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի հիմնադիր, երգահան Իգոր Կրուտոյը կարծում է, որ մրցույթը պետք է նախկինի պես անցկացվի Յուրմալայում` չնայած որոշ ռուս արտիստների նկատմամբ կիրառված պատժամիջոցներին, հայտնել են մրցույթի մամլո ծառայությունից:
  • Ֆլորենցիայում կփակվի ՈՒֆիցի պատկերասրահի մի մասը

    Ֆլորենցիայում կփակվի ՈՒֆիցի պատկերասրահի մի մասը

    23.07.2014| 12:14
    Ֆլորենցիայի ՈՒֆիցի պատկերասրահի մի քանի սրահներ ժամանակավորապես կփակվեն՝ վերանորոգման և նմուշների պահպանման պայմանները լավացնելու նպատակով։
  • Մեկնարկել է «Նոր ալիք»-ը

    Մեկնարկել է «Նոր ալիք»-ը

    23.07.2014| 12:06
    Յուրմալայում տեղի է ունեցել «Նոր ալիք» միջազգային մրցույթի բացման արարողությունը։ Մրցութային առաջին օրը՝ հուլիսի 23-ին, երիտասարդ երգիչ-երգչուհիները կատարելու են համաշխարհային հիթեր, իսկ հուլիսի 24-ին՝ իրենց երկրի հիթերը։ Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը այսօր ներկայանալու է վեցերորդ համարի ներքո։
  • ՀՊԵՆ-ը՝ Շոպենի անվան միջազգային 9-րդ մրցույթի պաշտոնական նվագախումբ

    ՀՊԵՆ-ը՝ Շոպենի անվան միջազգային 9-րդ մրցույթի պաշտոնական նվագախումբ

    22.07.2014| 18:38
    Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավեր է ստացել հանդես գալու Ասիայում անցկացվող միջազգային մրցույթի շրջանակներում, ընդ որում՝ որպես մրցույթի պաշտոնական նվագախումբ:
  • «Տարկովսկին Հայաստանում»

    «Տարկովսկին Հայաստանում»

    22.07.2014| 17:11
    Բուխարեստում` Գյուղի ազգային թանգարանում կայացել է «Տարկովսկին Հայաստանում» խորագրով միջոցառումը: Երեկոյի ընթացքում բանախոս Յոնուց Դումիտրեսկուն ներկայացրել է ռուս հայտնի կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու կյանքի հայաստանյան էջերից մանրամասներ: