ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կրթության որակի ապահովման գործում

    Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կրթության որակի ապահովման գործում

    08.07.2014| 16:00
    ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդունեց Ֆրանսիայի բարձրագույն կրթության և գիտական հետազոտության նախարարության Եվրոպական և միջազգային հարաբերությունների վարչության տնօրենի գիտական հետազոտությունների գծով խորհրդական Ժան Լյուկ Կլեմենտին:
  • Միասնական քննությունները հատեցին եզրագիծը

    Միասնական քննությունները հատեցին եզրագիծը

    08.07.2014| 14:49
    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն, որտեղ տեղի են ունեցել միասնական քննությունների լրացուցիչ փուլի «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննությունները: Նախարարը շրջել է քննասենյակներում, հաջողություն մաղթել դիմորդներին, զրուցել քննական թեստերի և քննությունների կազմակերպման ընթացքի մասին:
  • Վարպետության դասեր` «Ոսկե ծիրանի» շրջանակում

    Վարպետության դասեր` «Ոսկե ծիրանի» շրջանակում

    08.07.2014| 12:32
    Երևանի «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացնում է այս տարվա ծրագրում նախատեսվող վարպետության դասերը: Հուլիսի 14-ին օպերատորական արվեստի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի ավստրիացի կինեմատոգրաֆ, վաստակաշատ օպերատոր Քրիստիան Բերգերը:
  • Թալալյանների անվան փառատոնի փակման համերգը

    Թալալյանների անվան փառատոնի փակման համերգը

    08.07.2014| 12:00
    Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական 5-րդ փառատոնի փակման համերգը` «Արս Լունգա» ՀԿ-ի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի հետ համատեղ: Ծրագրում` Յ. Հայդն, Վ. Ա. Մոցարտ, Լ. վան Բեթհովեն:
  • «Անուղղակիօրէն  եկեղեցիներու  քաղաքականութիւն  մշակուեցաւ` հրկիզում եւ հայահալած  գաղտագողի, տարբեր վայրերու մէջ»

    «Անուղղակիօրէն եկեղեցիներու քաղաքականութիւն մշակուեցաւ` հրկիզում եւ հայահալած գաղտագողի, տարբեր վայրերու մէջ»

    08.07.2014| 11:39
    Սիրիահայ գրող ՄԱՐԻԱՆԱ ՊԷՐԹԻԶԼԵԱՆ ՂԱԶԱՐԵԱՆԸ հայ ընթերցողին ծանոթ է «Կանաչ արարչական», «Լոյսի ճամբորդներ» գրքերով: Մեր զրույցը, սակայն, գլխավորապես Սիրիայի պատերազմի մասին է, որը, ինչպես նշում է գրողը, սպասվածից ավելի բարդ, կնճռոտ և անսպասելի ընթացք ունեցավ, իսկ ավարտը դեռևս անորոշ է:
  • Խաչելությունը գրչի

    Խաչելությունը գրչի

    08.07.2014| 11:34
    Ընթերցելով և վերընթերցելով այս գիրքը, նորից համոզվեցի, թե ինչպիսի ծանր ժամանակներում ենք ապրում մենք, և մարդը բարոյական ինչպիսի հզոր ուժի տեր պիտի լինի՝ դիմագրավելու համար դիվականության ամենօրյա և ահագնացող գրոհներին: Արդեն հոգնել ենք ԶԼՄ-ներից և առօրյայից ամեն օր մեզ մատուցվող աղետների և մղձավանջների թունաբաժնից՝ գուցե աննկատ բթանալով, և այդ ամենին դույզն-ինչ ազդելու անկարողությունից դառնալով անտարբեր: Ստիպվա՛ծ, այլապես կխենթանաս: Եթե անտարբերությունն արդեն խենթացման սկիզբը չէ:
  • Նրանք, ովքեր ինձ սպանեցին

    Նրանք, ովքեր ինձ սպանեցին

    08.07.2014| 11:30
    Ցեղասպանությունը չճանաչած օտար երկրներից մեկի անբավ ֆինանսավորմամբ Հայաստանում հրատարակման է նախապատրաստվում «Նա, ով ինձ փրկեց» վերնագրով մի ժողովածու՝ 100-ամյակի «ընտիր» նվեր, որը ներկայացնելու է այն թուրքերին (և էլ չգիտենք ում), ովքեր եղեռնի ժամանակ հայերի են պատսպարել… Հասկանալի է, Հայաստանը ժողովրդավար, խոսքի ազատության երկիր է: Բայց մենք էլ իրավունք ունենք անուն առ անուն պարբերաբար ներկայացնելու նրանց, ովքեր վայրագություններ, բռնություններ ու սպանություններ են իրականացրել:
  • Վկայություններ

    Վկայություններ

    08.07.2014| 11:22
    Քէօշկ գիւղը 25 տուն, 240 հայ բնակչութենէ: Նոյնպէս ունէր 1 եկեղեցի, որն գիւղին հետ միասին գրեթէ աւերակ է: Մեր գիւղը ալանցի ցեղէն Աղսին գիւղ բնակող Մհէ պէյի տրամադրութեան ներքոյ լինելով բռնապետական օրերէն ի վեր, հետևաբար մենք՝ բոլոր գիւղացիները, ինչպէս միշտ, 1914-ի պատերազմի ժամանակ ալ զերծ էինք զինուորագրութենէն:
  • Կյանքից հեռացել է Ռաֆայել Աթոյանը

    Կյանքից հեռացել է Ռաֆայել Աթոյանը

    07.07.2014| 22:23
    Կյանքի 84-րդ տարում Ֆրեզնոյում վախճանվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, դերասան Ռաֆայել Աթոյանը: Ռ. Աթոյանը ծնվել է 1931-ին հունվարի 31-ին` Լենինականում (Գյումրի): 1944-46 թթ. սովորել է տեղի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 1948-53 թթ.` Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1954-59 թթ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում:
  • Կովկասյան մշակութային փառատոնը` Կորեայում

    Կովկասյան մշակութային փառատոնը` Կորեայում

    07.07.2014| 17:35
    Կորեայում առաջին անգամ անցկացվող Կովկասյան մշակութային փառատոնին մասնակցում է նաև Հայաստանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից, մեկ շաբաթ տևող փառատոնին Կորեայի Սեուլ և Բուսան քաղաքներում հայկական արվեստը, երաժշտությունը, ժողովրդական երգն ու պարը ներկայացնում են Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը և նկարիչ-քանդակագործ Արարատ Սարգսյանը: