-
26.05.2014|
16:11
DASARAN.am կրթական ծրագրիրը ծառայում է նաև սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմանը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դպրոցների աշակերտներին այս անգամ համախմբել է «ֆուտբոլի դպրոցական գավաթ 2014» մրցաշարը:
-
26.05.2014|
14:20
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ Կինոյի տանը, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում, ցուցադրվեց ՍԱՄՎԵԼ ՍՊԻՈՒՆՈՒ (ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ) «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմը:
-
26.05.2014|
14:17
Ըստ orer.eu-ի՝ մայիսի 31-ին ժամը 18-ին Պրահայի քաղաքային գրադարանում (Městská knihovna, Mariánské náměstí 98/1, Praha-1) տեղի կունենա Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանի ասմունքի երեկոն, որը կազմակերպում են Չեխիայում ՀՀ դեսպանությունը, Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցը և «Օրեր» եվրոպական հանդեսը։
-
26.05.2014|
11:44
Ստամբուլի հայ համայնքը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նոր դպրոց է կառուցում։ Haber 10 կայքը գրել է, որ Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում կառուցվող դպրոցի նոր շենքը սեպտեմբերից իր դռները կբացի աշակերտների առաջ։ Դպրոցը նախատեսված է 500 աշակերտի համար։
-
25.05.2014|
19:43
Հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանը հիմնադրվել է 2006թ.-ին: Չնայած թանգարանը բավականին երիտասարդ է, սակայն ունի մի շարք խնդիրներ՝ տարածքի խոնավություն, էքսպոնատների պահպանման խնդիր, լուսավորություն, դիզայներական ավելի պատշաճ լուծումներ, այցելուներ և այլն:
-
24.05.2014|
19:11
Անգլիայի արքա Ռիչարդ 3-րդի՝ նոր հայտնաբերված աճյունի մնացորդները կհուղարկավորվեն Լեսթերի տաճարում՝ վճռել է Լոնդոնի Բարձր դատարանը։ Արքայի հեռավոր բարեկամները վիճում էին, որ իրենք պետք է որոշեն Ռիչարդ 3-ի աճյունի հուղարկավորման վայրը։
-
24.05.2014|
12:43
«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը Շիրակի մարզի 5 տարածաշրջանի հաշմանդամութուն ունեցող կանանց և աղջիկների, ինչպես նաև Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանողների ու դասախոսական կազմի համար անցկացնում է «Ապրենք սովորելով» ծրագիրը:
-
24.05.2014|
11:49
Չնայած ՀՀԿ-ն, մասնավորապես ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մշտապես հայտարարում է, թե նպատակ չունեն կրթական համակարգը կուսակցականացնելու, սակայն այսօր կուսակցության համագումարին ներկա էին բուհերի ոչ միայն արդեն ՀՀԿ-ական դարձած ռեկտորները, այլև ոչ կուսակցական ռեկտորներ:
-
24.05.2014|
11:46
Լոս Անջելեսում 78 տարեկանում մահացել է բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը: Նա ԱՄՆ-ի իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահն էր:
-
24.05.2014|
11:44
Այսօր՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը: