-
23.05.2014|
12:02
Ժողովրդական լայն զանգվածների յոթ տասնամյակից ավելի տևած զոմբիացման պրոցեսը այնպիսի խորության և մասշտաբների էր հասել, որ մինչ օրս էլ մեծ թիվ են կազմում «համաշխարհային պրոլետարիատի մեծ առաջնորդի», իմա` Լենինի մասին սխալ, անհեթեթ, իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող պատկերացումների տեր մարդիկ:
-
23.05.2014|
11:48
1918 թ. Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո, նոյեմբերի 4-ին, Ահմեդ Իզզեթ փաշայի գլխավորությամբ կազմված նոր կաբինետը միջազգային հասարակական կարծիքի ճնշման տակ որոշում կայացրեց Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու և հայերի տեղահանության ու կոտորածի համար դատական պատասխանատվության ենթարկելու երիտթուրքերի կառավարության ղեկավարներին, ինչպես նաև «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներին:
-
23.05.2014|
11:32
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում անցկացվում է «Առողջ կենսակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» խորագրով ծրագիրը: Այն իրականացնում է «Երիտասարդական գիտամշակութային» ՀԿ-ն` ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգում:
-
23.05.2014|
11:27
«Մոսկվա» կինոթատրոնում բացվել է ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
Երիտասարդ նկարիչն իր անհատական ցուցահանդես-շարքի ցուցադրումը սկսել է ծննդավայրից` Ալավերդի քաղաքից, ապա ներկայացրել է Վանաձորում:
-
22.05.2014|
17:04
«Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում հունիսի 7-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա «Գյուրջիևի կոդը» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի հեղինակ և ռեժիսոր ՆԻԿՈԼԱՅ ԴԱՎԹՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց, որ «Գյուրջիևի կոդը» կենսագրական բնույթ չունի, թեև որոշ վկայություններ Գյուրջիևի մասին այն տալիս է:
-
22.05.2014|
17:00
Մայիսի 23-ին Երևանում կբացվի «Ողջ մնալու արվեստ» դպրոցը։ Նախաձեռնությունը հետախույզ, հատուկ նշանակության խմբի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովինն է։
-
22.05.2014|
16:11
Վաղը` ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի հայ-ռումինական բարեկամությունը խորհրդանշող համերգ՝ երկու փայլուն հյուրեկ արտիստների մասնակցությամբ:
-
22.05.2014|
15:20
Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեն այս տարի կրում է «Հիմքեր» խորագիրը և նվիրվում է ճարտարապետության 1914-2014 թթ. համաշխարհային պատմության և քաղաքաշինության ուսումնասիրությանը: Այն ղեկավարում և համադրում է հոլանդացի հանրաճանաչ ճարտարապետ Կուլհասը:
-
22.05.2014|
14:25
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ նկարիչների միությունում այսօր մասնակցել է Գեղարվեստի պետական ակադեմիայի 2014 թվականի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը` «Համակարգչային նախագծում և կերամիկա» մասնագիտության գծով:
-
22.05.2014|
13:45
Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազանվուրն իր 90-ամյակը կնշի Բեռլինի բեմերից մեկում: Տարին սկսվել էր համերգային շրջագայություններով: Համերգային բուռն գործունեություն է սպասվում հատկապես ամռանը: Երգիչը կլինի Ֆրանկֆուրտում, Լոնդոնում, Վարշավայում, Բարսելոնում և Հռոմում, աշնանը՝ Մոսկվայում և Անտվերպենում: