ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Բանաստեղծական ներկայություն

    Բանաստեղծական ներկայություն

    09.05.2014| 14:59
    «Ելք երկրից» ժողովածուն ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ շուրջ 20 տարի տևած բանաստեղծական բացակայությունը կրկին վերածում է բանաստեղծական ներկայության: Ընդ որում` անհրաժեշտ ներկայության: Նրա զվարթ հայերենի, խաղաղ ռիթմերի մեջ պրկված նյարդային-ազդեցիկ խոսքը մեր դժվար ժամանակների ճշգրիտ արտացոլումն է: Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Խմբագիր` Հակոբ Մովսես: Ձևավորումը` Սամվել Փարթամյանի: Գրքում օգտագործված են դրվագներ Էդուարդ Խարազյանի «Ձորաղբյուր» կտավից:
  • 11-րդ «Ոսկե ծիրանի» մեկնարկը տրված է

    11-րդ «Ոսկե ծիրանի» մեկնարկը տրված է

    09.05.2014| 14:55
    «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը ՀՀ մշակույթի նախարարության և նրա գլխավոր գործընկեր՝ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ մամլո ասուլիսով 11-րդ անգամ ներկայացրեց փառատոնի մեկնարկը:
  • Մրցում են պատանի կոմպոզիտորները

    Մրցում են պատանի կոմպոզիտորները

    09.05.2014| 00:35
    Մայիսի 8-ին մեկնարկել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը։ Այն կազմակերպել է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը և նվիրված է մեծ կոմպոզիտորի հիշատակին։ Մրցույթի բացման արարողությանը ներկա էր Էդվարդ Միրզոյանի այրին։
  • Ազգային հագուստների համահայկական փառատոնը հետաձգվում է

    Ազգային հագուստների համահայկական փառատոնը հետաձգվում է

    09.05.2014| 00:33
    Նախօրեին «Իրատես de facto»-ն անդրադարձել էր «Տերյան» մշակութային կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնած ազգային հագուստների համահայկական առաջին փառատոնին, որը մեկնարկելու էր մայիսի 10-ին՝ Կարապի լճի շրջակայքում: Կենտրոնի ծրագրերի կազմակերպիչ Աստղիկ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ մեզ տեղեկացրեց, որ տեխնիկական խնդիրների և ինչ-ինչ խոչընդոտների պատճառով միջոցառումը հետաձգվել է:
  • Երիտասարդ ռեժիսորը` Կաննի 67-րդ կինոփառատոնում

    Երիտասարդ ռեժիսորը` Կաննի 67-րդ կինոփառատոնում

    09.05.2014| 00:32
    Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող Անդրանիկ Հարությունյանը (Կինոռեժիսուրա, 4-րդ կուրս, Ս․ Բաբայանի արվեստանոց) մասնակցելու է Կաննի 67-րդ կինոփառատոնին: Այս մասին տեղեկացնում են ԵԹԿՊԻ-ի մամուլի ծառայությունից և նշում, որ Անդրանիկ Հարությունյանի 1 րոպե տևողությամբ ֆիլմը հաղթող է ճանաչվել «Օրանժ Արմենիա» ընկերության հայտարարած «Դեպի Կանն․ 2014» վիդեոմրցույթի շրջանակներում։
  • Գոհար Մարտիկյան. «Արցախյան հերոսամարտը գրերի գյուտից հետո հայոց պատմության երկրորդ ոսկեդարն է»

    Գոհար Մարտիկյան. «Արցախյան հերոսամարտը գրերի գյուտից հետո հայոց պատմության երկրորդ ոսկեդարն է»

    08.05.2014| 16:17
    Մայիսի 8-ին՝ Եռատոնի նախօրեին, «Ապրելու բանաձև» ծրագրի շրջանակներում Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում հանդիպում էր կազմակերպվել զոհված ազատամարտիկ Աշոտ Չախոյանի մայր Գոհար Մարտիկյանի հետ։
  • Կներկայացվեն Հակոբ Հակոբյանի տարբեր տարիների աշխատանքները

    Կներկայացվեն Հակոբ Հակոբյանի տարբեր տարիների աշխատանքները

    08.05.2014| 13:44
    Հայաստանի ազգային պատկերասրահում մայիսի 10-ին կբացվի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի հետմահու առաջին ցուցահանդեսը:
  • Սթիվ Ջոբսի մասին՝ արդեն հայերեն

    Սթիվ Ջոբսի մասին՝ արդեն հայերեն

    08.05.2014| 11:42
    Իր նորարարություններով աչքի ընկնող և ժամանակակից տեխնոլոգիաներում իր ունեցած ներդրումներով հայտնի վառ անհատականության՝ Սթիվ Ջոբսի կենսագրությանն այսուհետ կարող ենք ծանոթանալ հայերեն:
  • Երիտասարդները երեք ուղղություններով քայլարշավ են կատարել դեպի բերդաքաղաք Շուշի

    Երիտասարդները երեք ուղղություններով քայլարշավ են կատարել դեպի բերդաքաղաք Շուշի

    08.05.2014| 11:38
    ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, մայիսյան Եռատոնին ընդառաջ մայիսի 7-ին շուրջ 170 երիտասարդներ` Արցախից, Հայաստանից և Վրաստանից, երեք ուղղություններով քայլարշավ են կատարել դեպի բերդաքաղաք Շուշի:
  • Հիվանդությունն անզոր է սիրո ուժի առջև

    Հիվանդությունն անզոր է սիրո ուժի առջև

    07.05.2014| 12:14
    Շուրջ մեկ տարի է վեցամյա Լիզան անհավասար պայքար է մղում քաղցկեղի դեմ: Նախորդ տարի մայիսին փոքրիկի մոտ հայտնաբերել են գլխուղեղի քաղցկեղ: Հայաստանում վիրահատության ենթարկվելուց հետո երեխային ծնողները տեղափոխել են Մոսկվա, ուր ստացել է քիմաթերապիայի և ճառագայթման կուրս: Բուժման արդյունքները բավականին հուսադրող են: Բուժման արդյունքում վերացել են մետաստազները: