ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Միասնական քննությունները կսկսվեն հունիսի 3-ից

    Միասնական քննությունները կսկսվեն հունիսի 3-ից

    02.05.2014| 13:52
    Միասնական քննություններն անցկացնելու նպատակով գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հանրապետության տարածքում կձևավորվեն 34 միասնական քննական կենտրոններ։
  • Կանցկացվեն փորձնական քննություններ

    Կանցկացվեն փորձնական քննություններ

    02.05.2014| 13:50
    Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ այս իրականացվելու են փորձնական միասնական քննություններ «Անգլերեն», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Աշխարհագրություն» առարկաներից: Քննությունների նպատակն է դիմորդներին ծանոթացնել կառուցվածքային փոփոխություններին, հնարավորություն տալ նրանց ստուգելու իրենց գիտելիքները և ծանոթանալու լրացման կարգին:
  • Գիտաժողով՝ նվիրված Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին

    Գիտաժողով՝ նվիրված Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին

    02.05.2014| 13:47
    Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցությունը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտական ինստիտուտների մասնակցությամբ և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի աջակցությամբ կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին:
  • ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալում է Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնին

    ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալում է Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնին

    02.05.2014| 13:33
    Ապրիլի 30-ից մինչև մայիսի 6-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ պետքարտուղարության DanceMotion ծրագրի շրջանակում կհյուրընկալի Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնին, որը նրբաոճ ժամանակակից ամերիկյան պարը ներկայացնելու հետ մեկտեղ կնպաստի մշակութային ճանաչողությանը և փորձի փոխանակմանը:
  • Արշիլ Գորկու հետ և «Առանց Գորկու»

    Արշիլ Գորկու հետ և «Առանց Գորկու»

    02.05.2014| 13:26
    Ըստ orer.eu-ի՝ ապրիլի 30-ին Պրահայի Էվալդ կինոթատրոնում ցուցադրվեց բրիտանական «Առանց Գորկու» ֆիլմը (2011)` նվիրված 20-րդ դարի հանրահայտ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկուն։ Ցուցադրությունը կազմակերպել էր «Արմենիա քլաբ» հասարակական կազմակերպությունը` Չեխիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո։ Ցուցադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես է եկել կազմակերպության նախագահ, ակադեմիական նկարիչ Տիգրան Աբրահամյանը և նշել, որ երեկոն նվիրված է նկարչի 110-ամյակին։
  • ՀՀ-ում առաջին անգամ անցկացվեց ձյուդոյի ուսանողական առաջնություն

    ՀՀ-ում առաջին անգամ անցկացվեց ձյուդոյի ուսանողական առաջնություն

    01.05.2014| 17:28
    Մայիսի 1-ին Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեց ձյուդոյի առաջնությունը: Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերը չափեցին 8 բուհերի 60 մարզիկներ։
  • Ֆիլհարմոնիկի մայիսյան ծրագրերը

    Ֆիլհարմոնիկի մայիսյան ծրագրերը

    01.05.2014| 16:21
    Հայաստանի պետականի Ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է մայիս ամսվա ծրագրերը: Ամսվա 2-րդ օրը Ռուբեն Ասատրյանը կղեկավարի նվագախումբը՝ ներկայացնելով Բեթհովենի թիվ 5 սիմֆոնիան, Էնեսկուի թիվ 1 Ռումինական ռապսոդիան և Բիզեի թիվ 1 սյուիտը «Կարմեն» օպերայից: Մայիսի 16-ին գերմանացի դիրիժոր Օլիվեր Վեդերի ղեկավարությամբ կհնչեն Ռոբերտ Շումանի թիվ 1 սիմֆոնիան և Վաչե Շարաֆյանի «Երկրորդ լուսինը» բալետից երեք հատված, հայտնի թավջութակահար Ռամոն Յաֆեի կատարմամբ՝ Դմիտրի Կաբալևսկու Թավջութակի թիվ 2 կոնցերտը: Ռամոն Յաֆեն կանցկացնի նաև վարպետության դասեր:
  • 20-րդ դարի արվեստի 9 լավագույն նմուշները՝ ըստ The Guardian-ի (ֆոտոշարք)

    20-րդ դարի արվեստի 9 լավագույն նմուշները՝ ըստ The Guardian-ի (ֆոտոշարք)

    01.05.2014| 15:22
    Բրիտանական The Guardian-ը ֆոտոշարքով անդրադարձ է կատարել 20-րդ դարում ստեղծված արվեստի նշանավոր գործերին, ընտրելով լավագույն 9-ը։ Լավագույն իննյակում են Պիկասոյի, Սեզանի, Մալևիչի, Մատիսի, Դյուշանի կտավները:
  • Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցն Իտալիայում

    Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցն Իտալիայում

    01.05.2014| 15:05
    Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` Պեզարոյի Գրադարի պալատում բացվել է գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների` Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցահանդեսը, որ կազմակերպել է հայ համայնքը:
  • Նյու-Յորքի իշխանությունները քննարկում են Դովլաթովի անունով փողոց անվանակոչելու հարցը

    Նյու-Յորքի իշխանությունները քննարկում են Դովլաթովի անունով փողոց անվանակոչելու հարցը

    01.05.2014| 13:17
    Նյու-Յորքի քաղաքային խորհուրդը ընդունել է օնլայն խնդրագրի առաջարկը, որը վերաբերում է քաղաքի փողոցներից մեկն ի պատիվ գրող Սերգեյ Դովլաթովի անվանակոչելուն: Հայտնի է, որ պահանջվում էր քսան հազար ստորագրություն, մինչ այժմ հավաքվել է տասնյոթ հազարը: Հասարակական այս նախաձեռնությունն իր վրա է հրավիրել քաղաքային իշխանությունների ուշադրությունը: