-
22.04.2014|
17:03
Մեխիկոյի Գեղեցիկ արվեստների պալատում տեղի է ունեցել Գաբրիել Գարսիա Մարկեսի հրաժեշտի արարողությունը, որ գլխավորել են Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն և Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը։
-
22.04.2014|
16:49
Ապրիլի 19-21-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Հայրենիքիս կանչով» ծրագիրը:
-
22.04.2014|
16:15
«ՈՒսուցիչների բանակում շրջանառվում են լուրեր այն մասին, որ 2014-ին ուսուցիչներին տրվող սոցիալական փաթեթից հանվել է առողջության համար տրվող գումարը», -ասվում է Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի` վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակում:
-
22.04.2014|
16:14
Ապրիլի 24-ին Բեռլինի Սիմֆոնիկերի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալը Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կղեկավարի Մոցարտի «Ռեքվիեմը»: Համերգը կկայանա Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախմբի` «100 համերգ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին» համերգաշարի շրջանակներում: Մենակատարներն են Իրինա Զաքյանը, Քրիստինե Սահակյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը:
-
22.04.2014|
13:50
Ապրիլի 21-ին կմեկնարկեն փորձագիտական խմբերի այցերը Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարաններ:
-
22.04.2014|
13:23
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բոլոր ուսանողական, երիտասարդական, քաղաքական, հասարակական կազմակերպություններին կոչ է անում միանալ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:
-
22.04.2014|
12:20
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը, «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբը, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը և ԵՊՀ ուսանողական խորհուրդն ապրիլի 25-27-ը Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում և Սրխավենդի Պետրոս Ղևոնդյանի անվան զորամասում կկազմակերպեն Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանին նվիրված հուշ-ցերեկույթ։ Ստեփանակերտում կանցկացվի նաև զինադադարի 20-ամյակի նվիրված գիտաժողով:
-
22.04.2014|
12:15
Ժերար Դեպարդիեն պատրաստվում է Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում սրճարանների սեփական ցանց բացել:
-
22.04.2014|
12:03
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկա կգտնվի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի պաշտոնական արարողությանը՝ ապրիլի 24-ի երեկոյան, Փարիզի Կանադա հրապարակում՝ Կոմիտասի արձանի առջև:
-
22.04.2014|
11:58
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա Անդրանիկ Օզանյանի ձեռագրերի բնօրինակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ձեռագրերը թանգարանին կհանձնի բրիտանահայ դոկտոր Հրաչ Կույումջյանը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, նշում, որ Անդրանիկ Օզանյանը 1921-ին 65 էջից բաղկացած ձեռագրերը տպագրության համար ուղարկել է Փարիզի «Ապագա» ամսագրի գլխավոր խմբագիր Հովհաննես Պողոսյանին: