-
18.04.2014|
12:56
1915 թ. ապրիլի 11-ին (նոր տոմարով՝ 24-ին) Կ. Պոլսի հայ համայնքի մտավոր ընտրանու զանգվածային տեղահանությամբ ու նահատակմամբ ավարտին հասցվեց պետական զարհուրելի վարչակազմի ողջ զորությամբ կյանքի կոչված հայաջինջ այն ծրագիրը, որի արդյունքում Արևմտյան Հայաստանը զրկվեց իր բնիկներից, և հայոց հազարամյակների քաղաքակրթության ավերակների վրա մահաբեր ստվեր ձգեց «Արևելքի մարդակերպ բորենու» արնածոր կիսալուսինը:
-
18.04.2014|
12:51
Համարյա` թութուն ցանելու էն անեկդոտի պես: Թե չէ ընկել եք «պեչենու բաղերը»: Մի անգամ ասել եմ` էլի եմ ասում. կինո նկարեք, կինո: Լուրջ եմ ասում: ՈՒ` ձեզ համար: Որ հետո չասեք...
-
18.04.2014|
12:30
«Ընթերցողին զգալը գրողին հեռու կտանի` մոտեցնելով իրեն կարդացողին. այդ անջրպետը կոչնչանա, եթե ընթերցողն իրեն տեսնի գրվածքում»,- ասում է գրականագետ, գրաքննադատ Անի Փաշայանը: Գրող-ընթերցող-քննադատ կապի, արդի գրականության մարտահրավերների, կյանքը հատակից բարձրացնո՛ղ գրականության մասին է մեր զրույցը ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆԻ հետ:
-
18.04.2014|
11:47
Մեքսիկայում 88 տարեկան հասակում մահացել է հայտնի վիպասան, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը:
Ըստ լուրերի` Մարկեսը մահացել է Մեխիկոյի իր բնակարանում:
-
18.04.2014|
00:46
Երեկ, 87 տարեկան հասակում, կյանքից հեռացել է կոլումբիացի հայտնի արձակագիր, «մոգական ռեալիզմի» վարպետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը:
-
17.04.2014|
18:02
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
-
17.04.2014|
17:43
Ապրիլի 22-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը` ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի զոհերի:
-
17.04.2014|
15:19
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և Կրակովի Յագելոնյան համալսարանի միջազգային և քաղաքական գիտությունների ֆակուլտետների միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր:
-
17.04.2014|
14:36
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հրամանով՝ ՀՀ-ում գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող իրավական ակտերը վերանայելու, նոր իրավական ակտեր մշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:
-
17.04.2014|
12:42
«Երևան-Էքսպո» ցուցահանդեսային համալիրում գործում է «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2014» 14-րդ միջազգային մասնագիտացված եռօրյա ցուցահանդեսը։ Ապրիլի 16-ին ցուցահանդեսի բացմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: