-
14.04.2014|
18:28
Նախօրեին տեղեկացրել էինք, որ վերսկսվում է «Պրոգրամա Սուր» թարգմանությունների աջակցման ծրագիրը: Այս տարի նախատեսված է դրամաշնորհ՝ 150 նոր ստեղծագործությունների համար, որոնք պետք է հրատարակվեն մինչև 2015թ-ի նոյեմբերի 30-ը։
-
14.04.2014|
16:32
Կինոռեժիսոր, ՌԴ կինեմոտոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը մտադիր է մոտ ժամանակներս բացել «սեփական ուսումնական կինոակադեմիան» ռեժիսորների, արտիստների, սցենարիստների և օպերատորների համար:
-
14.04.2014|
16:17
Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումների շարքը մեկնարկեց անվանի բանաստեղծի ծննդյան օրը` ապրիլի 14-ին: Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ իրականացվել են Սյունիքի մարզի Լոր գյուղում գտնվող բանաստեղծի տան վերանորոգման աշխատանքները: Տուն-թանգարանի բացումից հետո կգործի նաև մշտական ցուցադրությունը: Ավելի ուշ կտեղադրվի նաև բանաստեղծի կիսանդրին: Մշակույթի նախարարությունից հերքեցին լուրերն առ այն, որ Սահյանի բնակարանի վերանորոգումը չի ավարտվել՝ Սյունիքի մարզպետի փոփոխության հետ կապված:
-
14.04.2014|
11:26
«Նարեկացի» արվեստի միության գեղանկարչական խմբակի ու Երեխաների հոգածության ցերեկային կենտրոնի երեխաներն ապրիլի 14-20-ը հանդես կգան խմբակային ցուցահանդեսով։ Ցուցահանդեսը կկրի Ավագ շաբաթվա խորհուրդը։
-
13.04.2014|
16:09
Քանի՞ տարեկան ես դու, քսանհի՞նգ: Այդքան արագ մի՛ ապրիր կյանքը. սոսկալի ձանձրացած կլինես, երբ հասնես հիսունիդ: Իսկ ավելի տաղտկալի բան չկա, քան ձանձրացած մարդը:
-
12.04.2014|
12:26
Ապրիլի 11-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեց «Նռենի» ամենամյա երգի միջբուհական փառատոնը։ Այն նվիրված էր բուհի ուսխորհրդի 20-ամյակին։ Տարբեր բուհերից նախընտրական փուլն անցել ու փառատոնի եզրափակիչ էր հասել 16 ուսանող։
-
12.04.2014|
12:22
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը տարածել է հետևյալ մամլո հաղորդագրությունը:
-
12.04.2014|
12:18
Վերսկսվում է «Պրոգրամա Սյուր» թարգմանությունների աջակցման ծրագիրը: Այս տարի նախատեսված է դրամաշնորհ՝ 150 նոր ստեղծագործությունների համար, որոնք պետք է հրատարակվեն մինչև 2015 թ. նոյեմբերի 30-ը։ Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը:
-
12.04.2014|
12:13
Ապրիլի 16-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը (գեղարվեստակ ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան): Ծրագրում՝ գերմանական և ավստրիական խմբերգային երաժշտություն. Շուբերտ, Ֆելիքս Մենդելսոն-Բարթոլդի, Բրամս:
-
11.04.2014|
20:36
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) աշխատակիցներն աջակցում են Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային որակի ներքին ապահովման համակարգի կայացման հարցում: