-
13.04.2015|
12:16
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին, այնուհետ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը որոշել է մասնակցել 2016-ի նախագահական ընտրություններին։
-
13.04.2015|
12:14
Ամերիկացի ռեփեր Քանյե ՈՒեսթը, հավանաբար, ձանձրացել էր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան կատարած ուղևորության ժամանակ միայն տեսարժան վայրերը դիտելուց, գրում է The Daily Mail-ը։
-
13.04.2015|
12:12
Բելառուսը կարող է արժանապատվորեն դիմավորել թշնամուն, որը կցանկանա պատերազմել Բելառուսի հետ, սակայն դեռևս թշնամի չկա՝ ասել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա ընդգծել է, որ Բելառուսը եղել է և կա ամենախաղաղ երկիրը։
-
13.04.2015|
12:11
Թուրքիայի արտգործնախարարությունը խորապես հիասթափված և վշտացած է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարություններից։ Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, պապի հայտարարություններից անմիջապես հետո Անկարայում Վատիկանի դեսպանին հրավիրել են Թուրքիայի արտգործնախարարություն՝ դժգոհություն հայտնելու։
-
13.04.2015|
11:56
Ապրիլի 12-ի երեկոյան Երևան ժամանեց աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովը։ Մաեստրոն այս օրերին Հայաստանում է՝ կիսելու հայ ժողովրդի վիշտը, իր ղեկավարած համերգներով ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
-
13.04.2015|
11:17
Կարևորելով հայ երիտասարդի մեջ հոգևորը սերմանելու և պահպանելու գաղափարը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռությամբ մի խումբ երիտասարդներ այցելեցին Մայր Տաճարի «Ավանդատուն» թանգարան, ինչպես նաև ` «Ռուբեն Սևակի» անվան պատկերասրահ:
-
13.04.2015|
11:15
ԵԽԽՎ-ն չի պատրաստվում վերականգնել ՌԴ պատվիրակության լիազորությունները, քանի դեռ իրավիճակը ՈՒկրաինայում չի կայունացել՝ հայտարարել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ և Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսը:
-
13.04.2015|
11:14
Մարդկությունը, թվում է, չի կարողանում դադարեցնել անմեղ արյուն թափելու սովորությունը։ Այս մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ ապրիլի 12-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագի ժամանակ, գրում է իտալական Repubblica թերթը։
-
13.04.2015|
11:13
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարներ Հենրի Քիսինջերի և Ջորջ Շուլցի՝ «The Wall Street Journal»-ում հրապարակված հոդվածում նշվում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի հիմքը կարող է բեղմնավոր քննարկումների առիթ դառնալ:
-
13.04.2015|
11:12
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Կոնգրեսին չխանգարել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության կնքմանը։ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Քերին կոչ է արել օրենսդիրներին զսպել իրենց, քանի դեռ պայմանագիրը չի կնքվել։