-
06.04.2015|
21:14
Կիևը պատրաստ է հանրաքվե անցկացնել երկրի պետական կառուցվածքի հարցով՝ հայտարարել է ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սահմանադրական հանձնաժողովի նիստի ժամանակ:
-
06.04.2015|
21:13
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը յուրահատուկ հնարավորություն է՝ խոչընդոտելու Թեհրանի միջուկային զենքի ստեղծմանը և խաղաղություն կբերի Մերձավոր Արևելքին։
-
06.04.2015|
21:12
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պետական հեռուստաընկերությամբ հայտարարել է, որ Թեհրանը կարող է վերսկսել միջուկային ծրագիրն ամբողջությամբ, եթե Արևմուտքը հրաժարվի ապրիլի 2-ին ձեռք բերված համաձայնությունից։
-
06.04.2015|
21:11
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Հարության տոնին նվիրված ուղերձում կոչ է արել վերջ դնել «անհեթեթ բռնություններին» և ողջունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում գրանցված առաջընթացը։
-
06.04.2015|
21:10
Թուրքիայում արգելափակվել են Twitter, Facebook և Youtube սոցցանցերը։ Արգելափակման պատճառը Ստամբուլում պատանդ վերցված և սպանված Մեհմեդ Սելիմ Քիրազի լուսանկարն է՝ ճակատին զենք պարզված։
-
06.04.2015|
21:09
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել Habertürk-ին և անդրադարձել է 1915-ի դեպքերի 100-ամյակին։
-
06.04.2015|
21:08
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 19-ին Արդյունաբերողների և ձեռնարկատերերի ռուսական միության ղեկավարության հետ փակ հանդիպման ժամանակ պատմել է, որ ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է իրեն վերցնել Դոնբասը՝ գրել է Forbes-ի ռուսական ծառայությունը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
-
06.04.2015|
21:07
ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունները մի քանի խոշոր քաղաքներում արշավ են սկսել, որի ընթացքում «հայ-թուրքական բարեկամությունը խրախուսող» ուղերձներով պաստառներ են փակցվում փողոցներում՝ տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
-
06.04.2015|
21:05
Ստամբուլի Բիլգի համալսարանը հայտարարությամբ մեկնաբանել է ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե բուհի ղեկավարությունը որոշել է հրաժարվել ապրիլի 26-ին նախանշված «Հայոց ցեղասպանություն. հայեցակարգեր և համեմատական հեռանկարներ» համաժողովից՝ «իրականում իրենք որևէ հայտ չեն ստացել համաժողովի համար, այդ պատճառով էլ համաժողով ուղղակի չի կարող անցկացվել»:
-
06.04.2015|
21:03
Հինգշաբթի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդյունավետության մասին Իրանի և գերտերությունների հայտարարությունից անմիջապես հետո շատ առաջնորդներ գնահատեցին որպես կարևոր քայլ: