-
06.04.2015|
00:16
Ապրիլի 4-ին Հայաստանի հանրապետական կուսակցության մայրաքաղաքի ու մարզային կառույցների կին անդամները հավաքվել էին Ծիծեռնակաբերդի ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
-
06.04.2015|
00:14
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Բեռնի Կազինոպլաց հրապարակում տեղի կունենա բողոքի ցույց, որի կարգախոսը կլինի «1915-2015. Ժխտման 100 տարի, բավական է»։
-
06.04.2015|
00:13
Իտալիայի Տրիկյանա քաղաքում ապրիլի 11-ին կցուցադրվի «Առեղծվածային լեռը» վավերագրական կինոնկարը: Bellunopress պարբերականը հաղորդել է, որ ցուցադրությանը ներկա կլինեն ֆիլմի ռեժիսոր Ռոբերտո Սորամաեն և գրող Տիտո դե Լուկան:
-
06.04.2015|
00:13
Ֆրանսիայի քաղաքացիների մեծ մասը դեմ է երկրի վարչապետի փոփոխությանը։ Հասարակական կարծիքի ազգային ինստիտուտի տվյալները փոխանցել է Journal du dimanche պարբերականը: Հարցումն անցկացվել է ապրիլի 3-4-ին, մասնակցել են 18 տարեկանից բարձր ավելի քան 1000 ֆրանսիացիներ:
-
06.04.2015|
00:12
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը կարող է մասնակցել 2016-ի մայիսին Լոնդոնի քաղաքապետի ընտրություններին: Բլումբերգին նախընտրական արշավին մասնակցելու համար համոզում են ազդեցիկ բրիտանացի պահպանողականներ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի մտերիմ խորհրդական Սթիվ Հիլթոնը:
-
06.04.2015|
00:11
Մեզ համար առանցքային կարևորություն ունի Հայաստանի հետ գործընկերությունը՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մարիեթ Շուրմանը: «Մենք շատ ուրախ ենք համագործակցության ներկա մակարդակի համար:
-
06.04.2015|
00:09
2014-ի հունվար-դեկտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 839 մլրդ 758 մլն 300 հազ. դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 349 մլրդ 986 մլն 300 հազ. դրամ՝ ցուցանիշները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
-
05.04.2015|
19:09
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Հարության տոնը, որը հինգ տաղավար տոներից մեկն է: Այս տոնին հավատացյալները միմյանց հանդիպելիս ավետում են՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» և պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի»:
-
05.04.2015|
12:18
Թուրքիայում ընտրելու իրավունքի ունի 56 միլիոն 632 հազար 889 քաղաքացի, ինչը 1,1 միլիոնով շատ է 2014 թվականի օգոստոսի նախագահական ընտրությունների ժամանակ հրապարակված տվյալից:
-
05.04.2015|
12:17
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ապրիլի 7-8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելելու է Մոսկվա, որտեղ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկելու է հայ-ռուսական հարաբերությունները: