Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդեպ, և նրանք, ովքեր արհամարհում էին նրա վաստակը, տեսնելով նրան, պիտի խռովվեն սաստիկ երկյուղից և պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկության համար։
Ամենազո՛ր Տեր, իմ սուրբ հայրենյաց երկնայի՛ն պաշտպան, առաջնորդիր ինձ, որպեսզի ես էլ կարողանամ իմ կրտսեր եղբայրներին հայրենանվիրության օրինակ լինել՝ նրանց զինվորական կրթության և դաստիարակության համար:
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր անհամաձայնությունն է հայտնում սույն թվականի մարտի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած` «Քաղաքացու բնակարանի և կրպակ-տաղավարի վրա անհիմն արգելանք է դրվել» վերտառությամբ հաղորդագրությանը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջի պատվիրակությունը մարտի 27-29-ը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից-երկրների պարարվեստի քոլեջների «Անտրե» փառատոնին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունենալու Վարչապետների ակումբի առաջին հանդիպումը: 1999-2000 թթ. ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանը հայտարարությունով պարզաբանել է իր վերաբերմունքը Հովիկ Աբրահամյանի նախաձեռնության և իր մասնակցության վերաբերյալ.
ՉԺՀ պետական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Թյանանմենի հրապարակ, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Ժողովրդական հերոսների հուշարձանին, որից հետո Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չանգ Դձյանի հետ:
Հայաստանը 2014-ին սահմանափակ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտներում՝ նշված է Եվրամիության զեկույցում:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...