Արի՛, Տե՛ր Աստված, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն ինձ վրա և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ Քո մահիճը և գնա կյանքի արդարություն տանող ճանապարհով»։
Մենք խրվեցինք անօրենության և կորստյան շավիղների մեջ, գնացինք անկոխ անապատներով և չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները։ Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտությունը, և ի՞նչ նպաստ բերեց մեզ հարստությամբ պարծենալը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի վերջին տասնօրյակում հնարավոր է այցելի Հայաստան՝ լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հաստատելով, որ ճշգրտվում են այցի ժամկետները:
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը և ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում համաձայնել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է պայմանավորել փետրվարին Մինսկում կնքված հրադադարի համաձայնագրի պահպանմամբ:
Թունիսի մայրաքաղաքի «Բարդո» թանգարանի վրա հարձակման պատճառով 19 մարդ է զոհվել, այդ թվում՝ 17 օտարերկրյա զբոսաշրջիկ: Զոհերից մեկը անվտանգության ծառայող էր:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստում պատգամավոր Լյովա Խաչատրյանի առաջարկով խմբակցության ղեկավար է ընտրվել կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, քարտուղար` Վահե Էնֆիաջյանը: Այլ առաջարկներ չեն եղել և թեկնածություններն անցել են միաձայն:
Թուրքական Bianet կայքի հոդվածագիր Էլիֆ Աքգյուլը գրել է Երևանում շարունակվող «Արարատի ստորոտին» մեդիա ֆորումի մասին, խոսել Չանաքկալեի ճակատամարտում տարած հաղթանակին նվիրված տոնակատարությունն ապրիլի 24-ին տեղափոխելու անհեթեթության, Ցեղասպանությանն առերեսվելու անհրաժեշտության մասին:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...