-
16.03.2015|
18:40
Հայֆայի համալսարանի հնագետներն Իսրայելում՝ Գոլանի բարձունքներում, պեղումների ընթացքում հայտնաբերել են հովիվների և անասնաբուծության հին հունական աստծո՝ Պանի բրոնզե դիմակը, որ մոտ 2000-ամյա է, գրում է Haaretz-ը:
-
16.03.2015|
18:33
Այսօր Ազգային ժողովում մեկնարկեց ԵՄ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նստաշրջանը, որի քառօրյա աշխատանքներին մասնակցում են Արևելյան գործընկերության անդամ բոլոր երկրների պատվիրակությունները, բացի Ադրբեջանից։ Ըստ եվրոպացի պաշտոնյաների, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիր է բանակցվում:
-
16.03.2015|
18:32
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե վտանգներ է տեսնում Հայաստանում կատարվող զարգացումներում:
-
16.03.2015|
18:31
ՌԴ-ի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Նուրսուլթան Նազարբաևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հետաձգված հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին:
-
16.03.2015|
18:29
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը ստիպված է լինելու բանակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ՝ քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար: Մարտի 15-ին հեռարձակված հարցազրույցում Քերին ձեռնպահ է մնացել Բաշար ալ-Ասադի ոչ լեգիտիմության մասին ամերիկյան դիվանագիտության ավանդական ձևակերպումը կրկնելուց:
-
16.03.2015|
18:28
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 5-ից ի վեր առաջին անգամ հրապարակային ելույթ է ունեցել՝ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հետ հանդիպման ընթացքում:
-
16.03.2015|
16:17
Աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ իրավախախտների նկատմամբ կազմվել է 69 վարչական արձանագրություն:
-
16.03.2015|
16:08
Մարտի 6-ից մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 46146 քաղաքացի:
-
16.03.2015|
14:34
Սիրելի իմ հայրենակիցներ, արտագաղթող հայեր, մի՛ թողեք ձեր տուն ու տեղը օտար զավթիչներին, մի՛ հեռացեք Հայաստանից, հույսներդ մի՛ դրեք ձեզ ստրուկի նման իրենց ճիրաններում պահող պետությունների այլազգի գործատուների վրա:
-
16.03.2015|
14:11
Տեղի է ունեցել ԼՂՀ մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Այս մասին տեղեկացնում է, ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
blank" class="zoomgraphics">.