-
07.03.2015|
16:38
Կարծում եմ` ոչ ոք դեմ չէր լինի, որ կանանց նվիրված միամսյակը դառնար 365 օր և ավելի: Ամեն օր ծաղկեփնջեր նվիրելու կամ ծաղկեփնջերի սպասելու հարկ չէր լինի: Որովհետև, ըստ ամենայնի, լավագույն նվերը սերն է:
-
07.03.2015|
12:36
ԲՀԿ 2-ը որոնում է ինքն իրեն: Գագիկ Ծառուկյանը հեռացավ, Վարդան Օսկանյանը հեռացավ, հեռացողների հոսքը դեռ շարունակվում է կուսակցության ավելի ցածր օղակներում:
-
07.03.2015|
12:34
Ստամբուլում գնդակահարվել է Տաջիկստանի ընդդիմության առաջնորդ ՈՒմարալի Կուվատովը, հայտնել է Sabah-ը։
-
07.03.2015|
12:33
Երևանում կայացել է Հայաստան-ԵԽ Գործողությունների ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպումը: «Հաշվի առնելով ընթացիկ Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը` հայկական կողմի մասնակիցները վերահաստատեցին նոր՝ 2015-2017 թթ. Գործողությունների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը:
-
07.03.2015|
12:31
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրներում «Իսլամական պետություն» կազմակերպության աճող ակտիվություն է նկատել։
-
07.03.2015|
12:30
Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Արցախի խորհրդարանի առաջիկա ընտրությանը մտադիր է աջակցել իրենց կուսակցությանը, որն ընդդիմություն է:
-
07.03.2015|
12:29
Հունաստանը Արժույթի միջազգային հիմնադրամին վճարել է պարտքի առաջին մասը, որի մարման ժամկետը սպառվում է մարտին:
-
07.03.2015|
12:27
Վեցյակի համաձայնագիրն Իրանի հետ պետք է ամբողջությամբ բացառի Թեհրանի միջուկային ծրագրի ռազմական բնույթը՝ հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ ԵՄ 28 երկրի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:
-
07.03.2015|
12:26
ԲՀԿ-ն ունի մամլո նոր խոսնակ՝ պատգամավոր Վահան Բաբայանը, և որոնում է նոր գրասենյակի համար տարածք։
-
07.03.2015|
12:24
Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը առաջնային գծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 80 մմ ականանետերից, «Իստիգլալ», ՀԱՆ-17, ԴՇԿ, ՌՊԿ և այլ զինատեսակներից արձակելով շուրջ 4500 կրակոց: