Ազգային ժողովն այս շաբաթ երկօրյա արտահերթ նիստ անցկացրեց ու, ի թիվս այլ հարցերի, հրատապ քննարկեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը:
«Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլևս կուսակցության նախագահ չեմ... Իմ խնդրանքն է ձեզ՝ ինձ այլևս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որևէ որոշմանը: Ես որևէ կապ այլևս չունեմ ԲՀԿ-ի հետ»,- երեկ հայտարարեց ԲՀԿ արդեն նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Հաշվի առնելով այսօր սահմանային լարվածությունը, տարածաշրջանում Ռուսաստանի և Արևմուտքի շահերի բախումը, քաղաքական գործիչներից մեկն ուշագրավ մի դեպք պատմեց, որը տեղի է ունեցել ղարաբաղյան պատերազմի տարիներին:
Ներքաղաքական իրադարձությունների ֆոնի վրա մի տեսակ աննկատ մնաց արտաքին քաղաքական դաշտում շատ կարևոր ձեռքբերում՝ ԵԺԿ-ն ընդունեց Ցեղասպանության ճանաչման բանաձևը։
Մամուլը բազմիցս է գրել, որ «Ժառանգություն» խմբակցությունում, ինչպես նաև կուսակցությունում ոչ միայն տարաձայնություններ կան ու չկա միասնական տեսակետ, այլև ամեն մեկն իր քաղաքական վարկանիշը յուրովի է «կերտում»:
«Ես հո ռագատկի քար չե՞մ»,- այսպես արձագանքեց ընդդիմադիր գործարար զրուցակիցս, երբ հարցրի` ինչպե՞ս է ստացվում, որ համ ընդդիմադիր ես, համ գործարար, ու քեզ «վերևներից» չեն նեղում:
...թե ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանի դուրս գալն ամենևին պայմանավորված չէ այն բանով, որ «կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության ցանկությունը», ինչպես Օսկանյանն է փորձում հավատացնել իր հայտարարության մեջ:
Թեև Չինաստանում կա շատ հին, բայց հաճախ օգտագործվող մի ասացվածք՝ «Լավ հարևանին ոսկով էլ չես փոխի», այդուամենայնիվ, այսօրվա գործնական աշխարհում չինական իշխանությունները նախընտրում են բարիդրացիական լավ հարաբերություններն ամրապնդել փողով։
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...