-
03.03.2015|
12:48
ՈՒկրաինուհի ֆոտոմոդել Աննա Դուրիցկայան «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ չգիտի՝ որտեղից է հայտնվել մարդասպանը, որովհետև եղել է իր թիկունքում:
-
03.03.2015|
12:47
Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց 2015 թվականի ցուցակը: Առաջինը Մայքրոսոֆթ ընկերության ղեկավար Բիլ Գեյթսն է, նրա կարողությունը գնահատվել է 79,2 միլիարդ դոլար:
-
03.03.2015|
12:45
ԲՀԿ խմբակցության նիստում քննարկվել են խբակցության գործունեության հետ կապված հարցեր, մասնավորապես` ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու հարցը. « ԲՀԿ-ն մասնակցելու է. արտահերթին բերվելու են մի շարք օրենքներ ու ամենակարևորը` աղմկահարույց «Շահութահարկի մասին» օրենքի նախագիծը, որը վերջին ամիսներին հանրությանը ամենից շատ հուզող հարցերից մեկն է:
-
03.03.2015|
12:44
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին: Նախագահը ողջունել է հյուրին՝ ընդգծելով, որ ուրախ է Երևանում կրկին հանդիպել հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին:
-
03.03.2015|
12:43
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Ժնև:
-
03.03.2015|
12:41
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն, որ ներկայացնի իր փաստարկներն ընդդեմ Իրանի հետ միջուկային ծրագրի հարցում հնարավոր համաձայնության։ Սպասվում է, որ հանրապետական օրենսդիրների հրավերով Միացյալ Նահանգներ այցելող Նեթանյահուն մարտի 3-ին Կոնգրեսի երկու պալատներում հանդես կգա ճառով։
-
03.03.2015|
12:40
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող են ճանաչվել նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը...
-
03.03.2015|
12:39
Ռիշար Կլայդերմանը Երևանում հանդես կգա երկու համերգով ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Կհնչեն նաև դաշնակահարի հանրահայտ և սիրված «Ballade Pour Adeline», «Mariage D'Amour», «A comme Amour», «Murmures» ստեղծագործությունները:
-
03.03.2015|
12:37
Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածը: «Միկան» ոչ-ոքի` 1:1, խաղաց «Ալաշկերտի» հետ (աչքի են ընկել փոխարինման ելած Նորայր Գյոզալյանն ու Վարդգես Սաթումյանը):
-
03.03.2015|
12:35
ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի լավագույն գրոսմայստերների վարկանիշային նոր աղյուսակը: Առաջատար տասնյակը շարունակում է մնալ նույնը, փոխարենը տեղաշարժեր են եղել այն կազմածների դասավորությունում: