-
27.02.2015|
04:28
Նիկոսիան ու Մոսկվան ստորագրել են համաձայնագիր, որով ՌԴ ռազմանավերին թույլ է տրվում մտնել Կիպրոսի՝ Միջերկրական ծովում գտնվող նավահանգիստներ։
-
27.02.2015|
04:27
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 26-ին։
-
27.02.2015|
04:26
Իրանը զորավարժություններ է անցկացրել ռազմավարական Հորմուզի նեղուցում։ Զորավարժությունների ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների գվարդիան հարվածներ է հասցրել ամերիկյան ռազմանավի մակետին։
-
27.02.2015|
04:26
ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել պատգամավոր Մուշեղ Պետոյանը՝ ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Մուշեղ Պետոյանը ԲՀԿ քաղխորհրդի անդամ է:
-
27.02.2015|
04:25
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը կոչ է արել պետքարտուղար Ջոն Քերիին և նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին՝ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու Թուրքիայի քաղաքականությանը տուրք տալը:
-
27.02.2015|
04:24
Ջրի մեկ բաժակը կարող է օգնել կարևոր խնդիրներ լուծելիս՝ կարծում են բրիտանացի գիտնականները 40 կամավորների հետ գիտափորձերից հետո, որոնց արդյունքում պարզվել է, որ ուտելիս հեղուկ օգտագործելը բարձրացնում է արձագանքման մակարդակը և խնդիրները լուծելու արագությունը:
-
27.02.2015|
04:23
Ավստրիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որն արգելում է մահմեդական կազմակերպությունների օտարերկրյա ֆինանսավորումը և պահանջում, որ իմամները խոսեն գերմաներեն։
-
27.02.2015|
04:22
Հրայր Հովնանյանը հեռանում է Ամերիկայի հայկական համագումարի նախագահի պաշտոնից՝ տեղեկացրել է Ամերիկայի հայկական համագումարը:
-
-
27.02.2015|
04:10
Մարտի 2-ին Հայաստանի ֆուտբոլի մինչև տասնչորս ու տասնհինգ տարեկանների ընտրանիները` մարզիչներ Մարկ Լելևրի ու Դանիել Բրեարի գլխավորությամբ, կմեկնեն Կիպրոս՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին: