ՈՒկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով պետությունների ղեկավարների հերթական հանդիպում կազմակերպելու անհրաժեշտություն չկա՝ ВГТРК-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով՝ կարևորը Մինսկի համաձայնություններն իրականացնելն է:
Վատիկանը հայ միջնադարյան մտքի հանճար Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս» է շնորհել՝ հայտնում է Ռադիո Վատիկանը։ Փետրվարի 21-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1- ինը առանձնազրույց է ունեցել Վատիկանի Արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Անջելո Ամատոյի հետ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ավարտել են բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ, բանակցություններին մասնակցել են նաև Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիզը:
Երեկ ԲՀԿ-ն սլացիկ հեռացավ խորհրդարանի դահլիճից՝ հայտարարելով, որ չի մասնակցի քառօրյային և բոլոր բացատրությունները կտրվեն առաջիկայում: ԱԺ նիստերի բոյկոտ չհայտարարվեց՝ նրանք գնացին ներկուսակցական հարցերը պարզաբանելու: Բնական էր անցած շաբաթվա բուռն իրադարձություններից հետո:
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը: Նախկինի պես առաջին հորիզոնականը շարունակում է վստահաբար գլխավորել Նովակ Ջոկովիչը:
«Մխիթարյանը լավ խաղացող է, երիտասարդ, մեծ ներուժ ունեցող, սակայն ես չգիտեմ ակումբի տրանսֆերային նպատակների մասին: Արտուրո Վիդալը վատ մրցաշրջան է անցկացնում: Նա մեծ չեմպիոն է, և ես վստահ եմ, որ չիլիացին ցանկանում է ակումբում մնալ»:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...