-
24.02.2015|
00:12
Հիմա հետաքրքիր իրավիճակ է նկատվում ԱՄՆ-ում Ռուսաստանի մասին և ամերիկա-ռուսական հարաբերությունների ապագայի մասին կարծիքների փոփոխման առնչությամբ։ Թվում է, թե աշխարհը վկա է երկու գերտերությունների հարաբերությունների ամենացածր մակարդակի։ Բայց 2015 թ. փետրվարին ամերիկացի շատ ազդեցիկ քաղաքական գործիչ և հրապարակախոս, ազգությամբ շոտլանդացի Պատրիկ Ջոզեֆ Բյուքենենը ամբողջ ամերիկյան հասարակությանը անսպասելի մի խնդիր առաջադրեց. մտածել Ռուսաստանի հետ դաշինք կնքելու մասին։
-
24.02.2015|
00:03
Սե՛ր անուն Հիսուս, սիրով Քո ճմլի՛ր սիրտն իմ քարեղեն։
Գթության համար, ողորմության համար վերստի՛ն ինձ ապրեցրու։
-
24.02.2015|
00:02
Երանի նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին. փորձանքի օրը տերը կփրկի նրան։ Տերը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի երեսին և չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։
-
24.02.2015|
00:00
Փետրվարի 20-ը Հայաստանում պաշտոնապես հայտարարված է Մայրենիի օր: Կարծում եմ` սա համաեվրոպական տոն-օրերից է, որ մենք էլ՝ որպես Եվրախորհրդի անդամ պետություն, վավերացրել ենք ու... տարին մեկ անգամ, մի օր հիշում ենք, որ մայրենի լեզու ունենք...
-
23.02.2015|
17:01
«Հայոց պատմություն» ֆիլմաշարի արտահերթ սերիան ներկայացնում է Հայաստանի 1878-1918 թվականների պատմությունը: Ֆիլմում նշվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի տարածքում սպանվել են մեկուկես միլիոն հայ, 600 հազար ասորի, 300 հազար հույն, 200 հազար եզդի:
-
23.02.2015|
15:12
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ լիազոր և արտակարգ դեսպան Ռիչարդ Միլսին:
-
23.02.2015|
13:49
Երեկ թուրքական ընդդիմադիր Today’s Zaman-ի կիրակնօրյա թողարկումը սենսացիոն հրապարակում էր արել՝ Թուրքիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել Գալիպոլիի ճակատամարտում 1915 թվականին Օսմանյան կայսրության տարած հաղթանակի 100-րդ տարեդարձի ապրիլի 24-ին նշանակված տոնական միջոցառումները` միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հետ համընկնող միջոցառմանը մասնակցելու հարցում ցուցաբերված դժկամության պատճառով:
-
23.02.2015|
13:04
Հնագետները Հայաստանում 3300-ամյա վաղեմության երեք սրբավայր են հայտնաբերել: Ըստ «International Business Times»-ի, փորձագետները կարծում են, որ Գեղարոտի բլրի գագաթին գտնվող ամրոցում հայտնաբերված սրբավայրերը ժամանակին օգտագործվել են՝ ապագան կանխատեսելու համար:
-
23.02.2015|
13:03
Հոլանդացի գիտնականները համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով 11-12-րդ դարերին թվագրվող Բուդդայի արձանի ներսում հայտնաբերել են մեդիտացիոն վիճակում գտնվող վանականի մնացորդներ:
-
23.02.2015|
13:00
Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կահիրեում պահվող փաստերն ու ապացույցները այրելու համար Թուրքիան «Մուսուլման եղբայրներին» կաշառք է տվել՝ տեղեկությունը հրապարակել է թուրքական Demokrat Haber կայքը: