-
18.02.2015|
15:56
Անկարան պաշտոնական Երևանի կողմից 2009-ին ստորագրված արձանագրությունների հետկանչը որակում է որպես «1915-ի դեպքերի» 100-ամյակին ընդառաջ Թուրքիային մեղադրելու հերթական փորձ:
-
18.02.2015|
15:54
«Բարգավաճ Հայաստան»-ի քաղաքական խորհուրդը հայտարարում է, որ «հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից և բախումներից»` որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքը:
-
18.02.2015|
15:54
ԱՄՆ-ի ու Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու նպատակով երկու երկրների ներկայացուցիչները պատրաստվում են հանդիպել փետրվարի 27-ին՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը։
-
18.02.2015|
15:53
ՀՀ նախագահը ծանոթ է Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Համապատասխան արձագանք, անշուշտ, կլինի՝ հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:
-
18.02.2015|
15:52
Այլ նախագծերի ի հայտ գալու դեպքում Ռուսաստանը չի հրաժարվի Թուրքիայի հետ համագործակցությունից՝ «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցում՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
18.02.2015|
15:51
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ ՈՒսուպաշվիլու գլխավորած պատվիրակությանը:
-
18.02.2015|
15:50
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս ՈՒոռլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
-
18.02.2015|
15:49
Ներքաղաքական վերջին զարգացումների ֆոնին Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է, որ ԱԺ նախագահը պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանից և Գրիգորի Մարգարյանից ստացել է գրություններ ԲՀԿ-ից դուրս գալու մասին:
-
18.02.2015|
15:47
ՀԱԿ-ը երեկ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ` պահանջելով վերջ տալ ոստիկանական կամայականություններին, ահաբեկչական մեթոդներին։
-
18.02.2015|
15:46
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գրիգոր Առաքելյանն ազատվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: