-
09.02.2015|
13:50
ՌԴ նախագահը այս տարվա առաջին պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս: Նրա մամլո քարտուղար Յուրի ՈՒշակովը հայտնել է, որ երկուշաբթի օրը ՌԴ նախագահը կհանդիպի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատտահ աս-Սիսիին՝ քննարկելու երկկողմ կապերը զարգացնելու հարցեր:
-
09.02.2015|
13:49
Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսն ընդհատել է Sky News-ի ուղիղ եթերում հարցազրույցը և հեռացել:
-
09.02.2015|
13:47
Փետրվարի 9-ին, ժամը 13:00-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կանցկացվի` «Մենք բոլորս Արտակ ենք» կարգախոսով:
-
09.02.2015|
13:45
Վերջին շրջանում հայերի և հրեաների ընդհանուր ճակատագիրն ավելի ու ավելի տեսանելի է դառնում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հոդվածում գրում է իտալական «Il Giornale» պարբերականը:
-
09.02.2015|
13:44
Առաջին հայը, ում հետ ես հանդիպել և զրուցել եմ ցեղասպանության մասին, Լիբանանից էր, ԱՍԱԼԱ-ի մարտիկ՝ երկու բարձրագույն կրթությամբ՝ գրել է «Huffington Post»-ի բլոգեր Ջանկարլո Կապոցցոլին «Հիմա ո՞վ է հիշում հայերի կոտորածի մասին» հոդվածում:
-
09.02.2015|
13:42
NEWS.am-ը կրճատումներով հրապարակել է ԱՄՆ-ում հայտնի լրագրող Էդմոնդ Ազատյանի հոդվածը «The Armenian Mirror-Spectator»-ից:
-
09.02.2015|
13:41
Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող դեպքերը տարածաշրջանի գործերի մեջ կոպիտ և անպատասխանատու միջամտության և երկակի չափանիշների կիրառման հետևանք են՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
09.02.2015|
13:41
ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր պետք է ինքնուրույն որոշի՝ ՈՒկրաինային զենք տրամադրի, թե ոչ, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
-
09.02.2015|
13:40
Հիմնադիր խորհրդարանի հայտարարություն է տարածել 2015 թ. հունվարի 31-ի Բերձորի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ. «2015 թ. հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած ոճրագործությունը երևանյան ռեժիմի և նրա ստեփանակերտյան մասնաճյուղի կողմից նախապես մշակված լայնածավալ ահաբեկչական պլանի առաջին ակտիվ գործողությունն էր:
-
09.02.2015|
13:38
ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում արած հայտարարություններին։