-
05.02.2015|
22:26
ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատակիցների տվյալներով՝ Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը Չիտայում ծառայության ժամանակ բազմիցս զենքով փախել է զորամասից:
-
05.02.2015|
22:26
ԱՄՆ-ը հավելյալ 16,4 միլիոն դոլար կտրամադրի ՈՒկրաինայի արևելքում կոնֆլիկտից տուժած մարդկանց մարդասիրական օգնության համար՝ հաղորդում է BBC-ին:
-
05.02.2015|
22:25
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փետրվարի 6-ին Մոսկվայում կքննարկեն՝ ինչ կարելի է անել ՈՒկրաինայում քաղաքացիական պատերազմի դադարեցման համար՝ տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
-
05.02.2015|
22:24
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն, որ Հայաստան են ժամանել` մասնակցելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստին:
-
05.02.2015|
22:23
Բրիտանական ԶԼՄ-ները գրել են, որ արքայազն ՈՒիլյամը և դքսուհի Քեյթը դուստր են ունենալու: Նրանք փորձել են գաղտնի պահել լուրը, սակայն պալատի աշխատակիցները հայտնել են լրագրողներին: Անգլիական OK! ամսագիրը շապիկ է կազմել այդ ուրախալի լուրի առթիվ։
-
05.02.2015|
22:21
Ռուսաստանն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լուրջ սրման կապակցությամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։ «Շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է շատ բարդ իրավիճակ։ Ինչպես և նախկինում մեծ է հրադադարի խախտման դեպքերի քանակը, հաճախացել են բախումները, ակտիվացել է դիվերսիոն խմբերի գործունեությունը»,- նշել է Լուկաշևիչը։
-
05.02.2015|
22:20
Վրաստան մատակարարվող բնական գազի սակագինն աճելու է մարտի 1-ից` առայժմ միայն իրավաբանական անձանց համար:
-
05.02.2015|
22:18
Գյումրու սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի սակավամտության (օլիգոֆրենիայի) մասին հայ իրավապահները այս պահին տեղեկություններ չունեն:
-
05.02.2015|
22:17
«Հիմնադիր խորհրդարանի» ասուլիսը Հանրապետության հրապարակում կազմակերպիչների նախատեսած սցենարով չընթացավ:
-
05.02.2015|
22:15
Երեկ կեսօրին Աբովյանում՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցում, մեկնարկեց նրա նախաձեռնած ոչիշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը: