-
05.02.2015|
12:10
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարեց Հարկային ծառայության քննիչի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին:
-
05.02.2015|
12:08
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում վերջերս սրված իրադրության կապակցությամբ և վերահաստատել է ՀԱՊԿ անվերապահ աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։
-
05.02.2015|
12:07
Լեռնային Ղարաբաղում է ԵԿՄ պատվիրակությունը` միության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Նա հանդիպել է Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:
-
05.02.2015|
12:06
Առաջիկայում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ կմեկնի Լեռնային Ղարաբաղ, մեկնումի նպատակը շաբաթ օրը Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» խափանված ավտոերթի և մասնակիցների ծեծի վերաբերյալ հնարավոր բոլոր կողմերի փաստարկները լսելն է՝ պատկերացում կազմելու համար, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը Ղարաբաղ տանող ճանապարհին։
-
05.02.2015|
12:04
ՈՒկրաինայի Գերագույն ռադան ընդունել է «Վիկտոր Յանուկովիչին ՈՒկրաինայի նախագահի կոչումից զրկելու մասին» օրենք: UNIAN գործակալության փոխանցմամբ՝ օրենքին կողմ են քվեարկել խորհրդարանի նիստին մասնակցող 313 պատգամավորներից 281-ը, օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրը:
-
05.02.2015|
12:03
Մյունխենի ամենամյա անվտանգության կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 5-7-ը կմեկնի Մյունխեն, ուր նախատեսված է նաև նրա հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:
-
05.02.2015|
12:02
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների շփումների շարունակումը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար։
-
05.02.2015|
12:00
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 5-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու փետրվարի 6-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
-
05.02.2015|
00:24
«Այլ կերպ» սեղանի թիմային ինտելեկտուալ խաղը նախատեսված է տարիքային բոլոր խմբերի համար, ովքեր կարողանում են կարդալ և գրել հայերեն:
-
05.02.2015|
00:22
Քարնեգիի խաղաղության միջագային հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալի «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի միջով» գիրքը համարվում է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ամենահեղինակավոր կարծիքը։