-
03.02.2015|
12:56
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական ուղերձ է հղել. «Ցեղասպանության և Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի նախաշեմին՝ ամոթ մեզ:
Արդարությանն անպայման հասնելու ենք, բայց մեզնից սկսելու նախապայմանով:
-
03.02.2015|
12:56
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Սոչի, որտեղ մտադիր է անցկացնել իր հանգիստը և միաժամանակ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Լուկաշենկոյի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնթը ասել է, որ Ռուսաստանի մարզական մայրաքաղաքում նախագահը մտադիր է ծանոթանալ բելառուսական մարզական- զբոսաշրջային բազայի զարգացման պլաններին և անցկացնել մի շարք հանդիպումներ։
-
03.02.2015|
12:54
Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը հեռանում է իր պաշտոնից՝ հաղորդում է CBC News-ը: Ջոն Բերդն իր թիմին հայտնել է, որ չի հավակնում հերթական ժամկետով զբաղեցնել ԱԳ նախարարի պաշտոնը և իր հրաժարականի մասին կհայտարարի այս շաբաթ:
-
03.02.2015|
12:53
Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատան սեփականության վկայականը 80 տարի անց վերադարձվել է տերերին: Թուրքական T24 կայքը տեղեկացրել է, որ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր խորհուրդը որոշել է Ստամբուլի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրամին վերադարձնել Շիշլիի հայկական գերեզմանատան սեփականությունը, որը պետականացվել էր 80 տարի առաջ:
-
03.02.2015|
12:52
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին է ներկայացրել 2016-ի բյուջեի նախագիծը, որը կազմում է 4 տրիլիոն դոլար։ Օրինագծով նախատեսվում է ավելացնել կորպորացիաների ու ամենահարուստ ամերիկացիների հարկերը՝ փոխարենը միջոցներն ուղղելով դեպի միջին խավը։ Փաստաթուղթը կոչվում է «Տնտեսությունը 21-րդ դարի միջին դասի համար»:
-
03.02.2015|
12:27
Ծաղկաձոր քաղաքում ավարտվեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ուսանողական խորհրդի կազմակերպած երիտասարդական եռօրյա հավաքը: Հավաքը կրում էր «Հայ երաժշտության պատմության դասընթացներ խորագիրը», որին մասնակցում էր շուրջ 50 երիտասարդ:
-
03.02.2015|
12:24
Ֆուտբոլի աֆրիկյան ազգերի գավաթի մեկ քառորդում Կոտ դ’Իվուարի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Ալժիրի ընտրանուն ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ նրան սպասում է մրցակցություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի հետ, որը 4:2 հաշվով հաղթել էր Կոնգոյի ընտրանուն:
-
03.02.2015|
12:22
Սիդնեյում (Ավստրալիա) ավարտվեց ֆուտբոլի Ասիայի առաջնությունը: Եզրափակչում հանդիպեցին տանտերերի ու Հարավային Կորեայի ընտրանիները: Խաղի հիմնական ժամանակն առավելություն չի բերել կողմերից և ոչ մեկին (ավարտվել է 1:1 հաշվով):
-
03.02.2015|
12:20
Ավստրալիայի բաց առաջնությունում ռուս Մարիա Շարապովան եզրափակիչում զիջեց Սերենա ՈՒիլյամսին, ինչը միանգամայն սպասված արդյունք էր` դատելով մարզիկների միջև երբևիցե կայացած խաղերի ընդհանուր արդյունքից ու դրա հետևանքով գործող հոգեբանական գործոնից: Հաղթանակի համար ամերիկուհուց պահանջվեց ընդամենը երկու սեթ` 6:3, 7:6 (7:5):
-
03.02.2015|
12:18
Իսպանական ֆուտբոլում հասունանում է սկանդալ ու այն կապված է Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի անվան ու ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հետ, որը մադրիդյան ակումբի թիկունքում բանակցություններ է վարում արգենտինացի մասնագետի հետ: