-
03.02.2015|
01:05
«Նյու Յորք Թայմս» օրաթերթը երեկ հաղորդել է, որ Միացյալ Նահանգներում նորից քննարկում են ուկրաինացիներին պաշտպանական նշանակության զենք մատակարարելու հնարավորությունը՝ այդ մասին սկսել են հրապարակավ խոսել պետքարտուղար Ջոն Քերին, Զինված ուժերի միավորված շտաբների պետ գեներալ Մարթին Դեմփսին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Բարաք Օբամայի վարչակարգը միայն ոչ մարտական զինատեսակներ է տրամադրել ՈՒկրաինային։
-
03.02.2015|
01:04
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ հարցը քննարկել են հեռախոսով։ Նրանք ափսոսանք են հայտնել Մինսկի հանդիպման ձախողման կապակցությամբ և հայտարարել, որ հակամարտության շրջանում անհապաղ անհրաժեշտ է հրադադար հաստատել։
-
03.02.2015|
01:03
Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է առաջիկա օրերին զորահավաք անցկացնելու և մինչև 100 հազար մարդ զորակոչելու մտադրության մասին:
-
03.02.2015|
01:01
ԼՂՀ- ում գործող «Շարժում 88» կուսակցությունը հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է հունվարի 31-ին ԼՂՀ և ՀՀ սահմանին «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնությունները, ազատ կամարտահայտման և մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարումները»։
-
03.02.2015|
01:00
Fitch վարկանիշային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով՝ «BB-» մակարդակից «B+», վարկանիշների կանխատեսումը՝ «Կայուն»:
-
03.02.2015|
00:59
Հունաստանի դեսպան Իոանիս Տայիսը գոհունակություն է հայտնել ԱԺ հայտարարության նախագծի կապակցությամբ, որով Հայաստանը ճանաչում և դատապարտում է 1914-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների նկատմամբ ցեղասպանությունը:
-
03.02.2015|
00:54
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Լեռնային Ղարաբաղի գործընկերոջը՝ Յուրի Հայրապետյանին, խնդրելով միջոցներ ձեռնարկել «Հիմնադիր խորհրդարանի» և Ղարաբաղի ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները ուսումնասիրելու և քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
-
-
03.02.2015|
00:44
Սկսվել է փետրվարը: Օրացուցային հիշեցումը անտեղի կլիներ, եթե խոսքը չվերաբերեր հայոց փետրվարին, ամիս, որ հայոց նոր պետականության ու նոր պատմության սկիզբը դրեց: Ամիս, որ Լեռնային Ղարաբաղի պատմության նոր էջ գրեց:
-
03.02.2015|
00:41
Հերթական իրադարձությունը եղավ, որ չպիտի լիներ: Հունվարի 31-ին Երևանից Լեռնային Ղարաբաղ մեկնող «Հիմնադիր խորհրդարանի» ավտոշարասյան մասնակիցներին ծեծել են, ջարդել մեքենաների ապակիները, պոկել դրոշները: Առաջին արձագանքը՝ խայտառակություն: