-
06.01.2015|
13:09
Հայաստանի զինված ուժերի առկայությունը ադրբեջանական սահմանին նպաստում է տարածաշրջանի լարվածությանը, մարդկային զոհերին՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիմքեթ Հաջիևը:
-
06.01.2015|
13:07
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ դարձավ հունվարի 2-ից:
ԵԱՏՄ խորհրդի որոշմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում և Եվրասիական տնտեսական միության դատարանում Հայաստանի ներկայացուցիչներ են նշանակվել:
-
06.01.2015|
13:05
Գլեբ Պավլովսկու համոզմամբ՝ 2014-ին Ռուսաստանը բախվեց ռազմավարական ճգնաժամի և կառավարման վերահսկողության կորստի հետ։ Նրա խոսքով, 2015-ը Ռուսաստանի համար լինելու է ավելի կոնֆլիկտային։
-
06.01.2015|
13:03
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Թվիթերի իր միկրոբլոգում քննադատել է տոնական օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները, խուսափելով մեղավորներ նշելուց:
-
06.01.2015|
13:00
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ քանի դեռ իր երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցները շարունակվում են, Իրանի տնտեսությունը չի կարող «կայուն» տնտեսական աճ ապահովել:
-
06.01.2015|
12:59
Freedom House-ի նախկին ղեկավար Դեյվիդ Քրամերը «Հանցագործ ռեժիմը ձեռնոց է նետում ԱՄՆ-ին» վերնագրով Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի աշխատակիցների, այլ լրագրողների, քաղաքական գործիչների ու քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների ճնշումներին:
-
06.01.2015|
12:57
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 5-ին և 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում տարբեր տրամանաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում` 60 և 82մմ-ոց ականանետներից և ՌՊԳ-7 տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:
-
06.01.2015|
12:56
Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» («The Cut») ֆիլմը ցուցադրվելու է Հայաստանում:
-
06.01.2015|
12:52
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է փաստաթղթեր, համաձայն որոնց` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում Հայաստանը կներկայացնի ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Նշաակվել են նաև կոլեգիայի անդամներ՝ Ռոբերտ Հարությունյանը, Կարինե Մինասյանը և Արա Նռանյանը:
-
05.01.2015|
15:02
Բոլորին թվում էր՝ քաղաքական տարին բացելու պատիվը տրված է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով հունվարի 20-ին մեծ խորհրդաժողով է հրավիրել՝ մեծ հավակնություններով, սակայն առանց կոնկրետ օրակարգի: