-
17.11.2014|
00:46
ԱՄՆ-ի կոնգրեսմենները և Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը դատապարտել են Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խոցումը։
-
17.11.2014|
00:45
ՄԱԿ-ը հերթական անգամ իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում լարվածության կապակցությամբ` կոչ անելով կողմերին զերծ մնալ իրադրությունը լարող գործողություններից՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը` անդրադառնալով լրագրողի նկատառմանը, որ ադրբեջանական զինուժը կրակի տակ է պահում խոցված ուղղաթիռը և թույլ չի տալիս, որ հայկական փրկարար առաքելությունը որևէ օգնություն տրամադրի օդաչուներին:
-
17.11.2014|
00:43
Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Ռոմինա Մուրան հարց է բարձրացրել երկրի կառավարության առջև` Իտալիայում Թուրքիայի դեսպանատան գործունեության առնչությամբ:
-
17.11.2014|
00:41
Արևմտահայերի ազգային համագումար միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Սերայտարյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ մեր պահանջները անհատական և հավաքական գույքերի մասին արդեն պատրաստ են, սակայն դեռ չեն ցանկանում ներկայացնել և հրապարակել:
-
17.11.2014|
00:40
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հընթացս Ս. Պատարագի նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:
-
17.11.2014|
00:39
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
-
17.11.2014|
00:38
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան «Կավկազսկի ուզել» կայքի հետ ունեցած հարցազրույցում հայտարարել է, որ պաշտոնական Սուխումը դեմ չէ աբխազական երկաթուղու վերագործարկմանը:
-
17.11.2014|
00:37
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, նոյեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
-
17.11.2014|
00:35
«Ադրբեջանական բանակը հետագայում ևս կանխելու է հայկական զինված ուժերի սադրանքները»՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շամխորում, որտեղ մասնակցել է 3-րդ բանակային կորպուսի շտաբի նոր շենքի բացմանը:
-
16.11.2014|
15:19
Շաբաթ օրը Համբուրգում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF վարկածով չեմպիոնական մարտ աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի ու բուլղարացի Կուրբատ Պուլևի միջև: