-
11.11.2014|
13:23
Ընդհանրապես պետք է ասեմ, որ վերջին տարիներին Հայաստանի գիտնականների կողմից միջազգային հեղինակավոր հանդեսներում գիտական հոդվածների հրապարակումը և միջազգային գիտական հանրության կողմից այդ հոդվածներին հղում անելը ու նաև այս արագացուցչի գործարկումը խոսում են այն մասին, որ Հայաստանի գիտական ներուժը մեծ է, և այս ներուժը պետք է զարգացնել:
-
11.11.2014|
13:20
ԱՄՆ-ի CNN հեռուստաալիքը հաղորդել է նախագահի սպանության լուրը: Էրին Բարնետի OutFront հաղորդման ուղիղ եթերում հայտնվել է լուր, որ Օբաման զոհ է դարձել ծովային հետևակայինի կրակոցի:
-
11.11.2014|
13:17
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շփվել են Պեկինում, նրանք մոտ հինգ րոպե ոտքի վրա զրուցել են՝ համատեղ լուսանկարվելուց առաջ: ԱՄՆ-ի նախագահն առաջինն է ողջունել ու սկսել են խոսել: Զրույցի բովանդակությունը հայտնի չէ:
-
11.11.2014|
13:15
Գերմանացի գրող և փիլիսոփա Շիլերին ոգեշնչում էին փտած խնձորները, որ նա պահում էր գրասեղանի դարակում։ Այդ մասին, գուցե, ոչ ոք չիմանար, եթե չլիներ նրա մտերիմ ընկերոջ՝ Յոհան Գյոթեի շատախոսությունը։ Շիլերն ունեցել է նաև այլ տարօրինակություններ. աշխատասենյակում կախել է կարմիր վարագույրներ և գրելիս ոտքերը դրել է սառը ջրի մեջ։ Փտած խնձորի ուղեկցությամբ է իր վեպերը գրել նաև Րաֆֆին:
-
11.11.2014|
13:13
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի գլխավորությամբ, տեղի կունենա Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:
-
11.11.2014|
13:12
ԲՀԿ-ն ողջունում է ոչիշխանական ուժերի եռյակի իր գործընկեր ՀԱԿ-ի «դրական մոտեցումները» համաժողովրդական նոր շարժման տարածքային շտաբների ձևավորման աշխատանքների վերաբերյալ՝ հայտարարել է ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը:
-
11.11.2014|
13:11
Պեկինում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ատլանտյան-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների կազմակերպության` ASEAN-ի համաժողովում անդրադարձել է երկրի ֆինանսական շուկայում տիրող անկայունությանը` նշելով.
-
11.11.2014|
12:41
Այսօր` ժամը 15:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանի թեմատիկ ցուցահանդեսների սրահում կբացվի «Տիկնիկային պատմություններ» խորագիրը կրող ցուցահանդես:
-
11.11.2014|
12:33
Միացյալ Նահանգները Իրանի միջուկային ծրագրի շուրջ Օմանում ընթացող բանակցություններն անվանել է «կոշտ, ուղիղ և լուրջ»: Ըստ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակիի՝ Վաշինգտոնը կենտրոնացած է բանակցությունների հաջողության ուղղությամբ: Պսակին նշել է, որ դրա համար դեռևս ժամանակ կա:
-
11.11.2014|
12:31
Ամերիկյան CNN հեռուստաալիքը այս տարվա վերջին կդադարեցնի հեռարձակումը ռուսական մալուխային ցանցերով: