-
04.11.2014|
17:00
Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն ամռանը Լեռնային Ղարաբաղում ձերբակալված երկու ադրբեջանցի դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի հարցը քննարկել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:
-
04.11.2014|
16:38
Ռայմոնդ Պաուլսը քննադատել է Լատվիայի ԱԳՆ-ին՝ ռուսաստանցի արտիստներին սև ցուցակում ներառելու համար: Նախօրեին Լատվիան այդ ցուցակին էր ավելացրել Դոնբաս այցելած դերասան Միխայիլ Պորեչենկովին։
-
04.11.2014|
16:37
Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքի համալսարանը ներկայացրել է Նոբելյան մրցանակակիր Թոմաս Մանի և նրա ընտանիքի անդամների՝ նախկինում չհրապարակված նամակները՝ գրել է Deutsche Welle-ն։
-
04.11.2014|
16:36
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ Մոսկվան ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև սահմանն առաջ է տանում դեպի արևմուտք, որի հետևանքով կարող է առաջանալ սառեցված հակամարտություն:
-
04.11.2014|
16:34
Իրանը նախնական համաձայնել է ուրանի պաշարների զգալի մասը Ռուսաստանին հանձնել՝ Արևմուտքի հետ ավելի մեծ միջուկային համաձայնության գալու դեպքում, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով բանակցային գործընթացին մասնակից դիվանագետներին:
-
04.11.2014|
16:33
Մի քանի օր կհանգստանանք ու կորոշենք՝ ինչ անել՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո ասել էր «Ժառանգության» պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, մինչև այսօր եռյակի ղեկավարները չեն հանդիպել, որը Գագիկ Ծառուկյանի «Մենք ժամանակ չունենք» դրույթին հակասում է, առայժմ եռյակի ուժերը ասում են, որ աշխատանքային քննարկումներ են կազմակերպվում կուսակցությունների վարչություններում:
-
04.11.2014|
16:31
Աբխազիայի իշխանությունները առաջարկում են լուրջ փոփոխությունների ենթարկել Ռուսաստանի հետ «Դաշնակցային հարաբերությունների և ինտեգրման մասին» պայմանագիրը, որը հանրապետության քաղաքական շրջանակներում մեծ դժգոհությունների առիթ էր տվել:
-
04.11.2014|
16:28
Խոստանալով 140-170 միլիոն եվրո տրամադրել` Բրյուսելը կրկին ընդգծում է, որ այս գումարը նախնական է և կախված կլինի Հայաստանում իրականացվող բարեփոխումներից ու կարիքներից:
-
04.11.2014|
16:27
«Կարո՞ղ ենք ասել, որ հայ-թուրքական արձանագրությունները այլևս մեռած են». «Ազատության» հարցին Մեծ Բրիտանիայի պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնն արձագանքել է.
-
04.11.2014|
16:25
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնի խոսքով, Լոնդոնում և Բրյուսելում չեն ցանկանում, որ Ռուսաստանի հետ վատ հարաբերությունները տարածվեն Եվրասիական միության այլ երկրների վրա: