-
07.09.2014|
21:00
Լիդո կղզում ավարտվել է Վենետիկի միջազգային 71-րդ կինոփառատոնը: Գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», հանձնվել է շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնի «Աղավնին նստած էր ճյուղին ու խորհում էր կյանքի մասին» ֆիլմին:
-
07.09.2014|
20:57
Մեծ Բրիտանիայից առանձնանալու կողմ շոտլանդացիների թիվը առաջին անգամ հասել է 51 տոկոսի: Եթե Շոտլանդիայի բնակիչների մեծամասնությունը սեպտեմբերի 18-ին պատասխանի «այո»՝ «Կարծո՞ւմ եք, որ Շոտլանդիան պետք է լինի անկախ երկիր» հարցին, 2016 թվականի մարտի 24-ին Շոտլանդիան դուրս կգա Միացյալ Թագավորության կազմից:
-
07.09.2014|
20:55
Հանրապետության ողջ տարածքում սպառողներին բաց թողնված բնական գազի ծավալը 2013-ին կազմել է 1 մլրդ 889 մլն 147 հազ. խմ գազ, ինչը 2012-ի համեմատ ավելի է 280 մլն 991 հազ. խմ-ով:
-
07.09.2014|
20:53
ՀՀԿ-ն ՈՒելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը անչափ կարևոր և արդարացված է համարում՝ ՀՀԿ-ի գործադիր մարմնի և խորհրդի նիստերից հետո ասել է կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-
07.09.2014|
20:51
Վրաստան է ժամանել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը: Նա հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ:
-
07.09.2014|
20:49
Ստամբուլում հունական պատրիարքարանի հիմնադրման տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով առաջին անգամ Թուրքիա կժամանի կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
-
07.09.2014|
14:30
Ըստ orer.eu կայքի՝ սեպտեմբերի 5-ին, Հունաստանի խորհրդարանում քննարկման էր դրվել այլատյացության դեմ պայքարի օրինագիծը, որը պատիժ է սահմանում մարդկության դեմ հանցագործությունները, նաև Հայոց ցեղասպանությունը հերքողների նկատմամբ:
-
07.09.2014|
14:26
2016-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում այսօր Հայաստանի ընտրանին արտագնա խաղում կմրցի Դանիայի հավաքականի հետ:
-
07.09.2014|
14:22
Ըստ ՀՀ արտգործնախարարության տարածած տեղեկատվության՝ սեպտեմբերի 5-ին Ստոկհոլմում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների փոխարտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նախաձեռնվել էր Շվեդիայի արտաքին գործերի նախարարության կողմից։
-
07.09.2014|
14:21
Վաղը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով դատավարությունը: